Идет загрузка...
Сегодня:  Среда, 18 Сентября, 2024 года

Статьи

Ծաղիկների բուժիչ հատկությունները

Vahe Mardoyan
Автор:
Vahe Mardoyan
18:55, Среда, 31 Июля, 2024 года
Ծաղիկների բուժիչ հատկությունները

Ծաղիկների բուժիչ հատկության գաղափարը սկիզբ է առել բրիտանացի բժիշկ Էդվարդ Բախի կողմից, ով կարծում էր, որ մարդկանց հիվանդությունները ոչ միայն վիրուսների և մանրէների հետևանք են, այլ նաև հոգեբանական և ֆիզիկական պատճառների համադրություն։ Բոլորիս հայտնի է, որ մի շարք բուժիչ ծաղիկներ կարող են ազատել սթրեսից, տագնապից, անհանգստությունից, ինքնուրույն հանգստանալու անկարողությունից և այլ հոգեբանական պատճառներից։


    

Բախի հայտնագործությունը

Բախն օգտագործել է ծաղիկներ և դրանցով պատրաստել հեղուկներ՝ նախատեսված այս կամ այն զգացմունքները հանգստացնելու համար, օրինակ՝ վախի զգացումն անցկացնելու համար բժիշկն օգտագործել է կաղամախի տերևների հեղուկ։ Իսկ գերզգայունությունն անցկացնելու համար նա օգտագործել է Ոսկեհազարուկ ծաղկի տեսակը։ Այս գաղափարը հետագայում ստացել է սեփական անվանումը և կոչվել Ծաղկային թերապիա, իսկ հետագայում բացի ծաղկային օշարակներ օգտագործելուց, մարդիկ նաև բուժել են անհանգստությունն ու սթրեսը նաև բնակարանում տեղադրելով գեղեցիկ ծաղիկներ։


    

Ծաղկային թերապիայի առավելությունները

Ծաղկային թերապիան լի է բուժիչ հատկություններով, որոնք ոչ միայն ազդում են ֆիզիկապես, այլ նաև անձին օգնում հոգեպես։ Ահա երեք կարևոր առավելություններ, որոնք կընդլայնեն ծաղիկների մասին Ձեր պատկերացումը։


    

Էմոցիոնալ բուժում

Թերապիայի այս տեսակն օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը, տագնապը և նույնիսկ դեպրեսիան։ Սա պայմանավորված է նրանով, որ տեսանելի դաշտում ծաղիկների առկայությունը փոխանցում է հաճելի զգացմունքներ, որոնք առաջացնում են երջանկության հորմոններ ու նվազեցնում վատ զգացողությունների մակարդակն օրգանիզմում։

Բացի այդ, Ռատգերսի համալսարանում անցկացրած հետազոտության արդյունքում պարզել են, որ ծաղիկներ ստացող անձինք ունեն սթրեսի և դեպրեսիայի ավելի ցածր մակարդակ։ Սա տեղի է ունենում երջանկության հորմոնների օգնությամբ, որոնք օրգանիզմում արտադրվում են հենց ծաղիկներ ստանալիս։


    

Անձնական առաջընթաց

Ծաղկային թերապիան բարելավում է անձի ինքնազգացողությունը և նպաստում նրա էմոցիոնալ ու հոգևոր զարգացմանը։ Սա տեղի է ունենում ծաղիկների խնամքով զբաղվող անձանց մոտ, ովքեր հոգևոր հանգստություն ստանում են ծաղիկներին խնամք ու աջակցություն ցուցաբերելիս։ Օրինակ՝ խնամքի կարիք ունեն նույնիսկ խանութից գնված ծաղկեփունջները։ Սա ժամանակավոր, սակայն գործող միջոց է, որն օգնում է ազատվել տագնապային զգացողությունից։


    

Աջակցություն կյանքի բոլոր փուլերում

Ծաղիկների միջոցով կարելի է աջակցություն ցուցաբերել կյանքի ցանկացած փուլում, ներառյալ կարիերայի աճը, անձնական կյանքի զարգացումը, ծնունդը, մահը և այլն։

Սա պայմանավորված է նրանով, որ ծաղիկների առկայությունը փոխանցում է դրական էմոցիաներ, որոնք բարձրացնում են անհատի երջանկության էմոցիաները և նվազեցնում բացասական զգացմունքների մակարդակը։


    

Ամփոփում․ Ծաղկի խանութներ Երևանում

Դարեր շարունակ ծաղիկները և խոտաբույսներն օգտագործվել են տարբեր բուժիչ օշարակների բաղադրություններում ու բուժել բազում հիվանդություններ, իսկ մեր օրերում, դրանք լայնորեն օգտագործվում են տարբեր բացասական էմոցիաներից ազատվելու համար, ներառյալ՝ տագնապը, վախը, անհանգստությունը և այլն։

Այսպիսով, Ձեզ և Ձեր սիրելիներին նվիրեք ամենագեղեցիկ ծաղիկները, որոնք կօգնեն բարձրացնել երջանկության հորմոնները և ազատվել բնականոն կյանքին խանգարող բացասական էմոցիաներից։ Այցելեք Ձեր սիրելի ծաղկը խանութը Երևանում և բացահայտեք նոր համադրությունների ազդեցությունը։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
411 | 0 | 0
Facebook