2020 թվականի այս մոդելը ներառում է թարմացված Microsoft SQ2 պրոցեսոր՝ բարելավված կատարողականության և մարտկոցի նորացված աշխատանքով:
Surface Pro X-ի հիմնական սարքաշարը չի փոխվել այս վերջին մոդելի համար: Microsoft-ը դեռ օգտագործում է նույն 13 դյույմանոց PixelSense սենսորային էկրանը, 3: 2 կողմի հարաբերակցությամբ և կտրված շրջանակներով: Ունի երկու USB-C պորտ, Surface Connector նաև nanoSIM բնիկ և փոխարինելի SSD: Եթե ցանկանում եք
գնել պլանշետ Երևանում, ապա սա ամենահարմար տարբերակն է:
Surface Pro X-ի ներսում Microsoft-ն օգտագործում է Qualcomm-ի Snapdragon 8cx Gen 2 տարբերակը, որը չի աջակցում 5G ցանցին:
Նոր Surface Pro X-ը դիզայնի առումով կարծես թե Microsoft-ի դեռ լավագույն սարքն է: Հսկայական էկրանը տեղավորվում է շատ բարակ շրջանակների մեջ: Պլանշետը հասանելի է երկու գույներով սև և պլատինե: Ունի ծալովի տակդիր: Այն նաև մետաղից է։
Հետևի կափարիչի տակ կա նաև ֆիզիկական nano-SIM քարտի դարակ: Դուք հնարավորություն ունեք
գնել պլանշետ, որը կարող է ապահովել ձեզ ֆիզիկական SIM քարտի և eSIM-ի հնարավորություններով: SIM քարտի կողքին տեղադրված է շարժական M.2 2230 NVMe հիշողության կրիչ: Էկրանի կողքերում տեղադրված են 2 Վտ հզորությամբ բարձրախոսներ։ Բարձրախոսները օպտիմիզացված են խոսքի համար, և դրանք նոր Surface Pro X-ի առավելություններից են: Իհարկե այս պլանշետը չենք կարող դասել
էժան պլանշետների շարքին, սակայն սա լավագույնն է ինչ ձեզ պետք է:
Մարտկոցի մեկ լիցքավորման դեպքում Pro X-ը կարող է աշխատել ողջ օրվա ընթացքում: ARM պրոցեսորն ունի ավելի հավասարակշռված էներգիայի սպառում, այնպես որ դուք չպետք է անհանգստանաք, մարտկոցի հանկարծակի սպառման մասին.կարող եք դիտել այնքան տեսանյութեր ինչքան կցանկանաք:
Pro X-ի հետևի մասում կա 10 մեգապիքսել տեսախցիկ: Առջևում տեղադրված է 5 մեգապիքսել դիմային տեսախցիկ։ Վերջինս փոխանցում է Full HD ձևաչափով իդեալական պատկերներ: Այն հիանալի ընտրություն է այն մարդկանց համար, ովքեր աշխատում են հեռավար:
Այս մոդելն աշխատում է Microsoft Surface Pro X Signature Keyboard With Slim Pen 2-ի հետ ինչն էլ ավելի ամբողջական է դարձնում դրա օգտագործումը:
Ձեր երազանքների մոդելը կարող եք գտնել
պլանշետների վաճառք իրականացնող Yerevan Mobile խանութ-սրահում որը գտնվում է Սայաթ-Նովա 22 և Կիևյան 18 հասցեներում: