Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 15 Января, 2025 года

Статьи

Առաջնորդ չունեցողները կթափվեն տերևների նման, բազում խորհուրդներով փրկություն կգտնվի․ Առակաց գիրք

02:56, Четверг, 11 Июля, 2024 года
Առաջնորդ չունեցողները կթափվեն տերևների նման, բազում խորհուրդներով փրկություն կգտնվի․ Առակաց գիրք
     5 Մաքուր մարդու արդարությունն ուղղում է ճանապարհները, իսկ անիրավը մատնվում է ամբարշտության։
    
     6 Ուղղամիտների արդարությունը փրկում է իրենց, իսկ անօրենները պիտի կորչեն անմտությամբ։
    
     7 Արդար մարդու վախճանումով նրա հույսը չի կորչում, բայց ամբարիշտների պարծանքը պիտի կորչի։
    
     8 Արդարը որսացողներից պիտի ազատվի, նրա փոխարեն ամբարիշտը պիտի բռնվի։
    
     9 Անօրենների բերանը որոգայթ է ընկերներին, իսկ արդարների իմաստությունը հաջողություն է։
    
     10 Արդարների բարությամբ կառուցվում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստյամբ ուրախություն է լինում։
    
     11 Ուղղամիտների օրհնությամբ բարձրանում է քաղաքը, բայց կկործանվի ամբարիշտների բերանով։
    
     12 Պակասամիտն արհամարհում է ընկերներին, իմաստուն մարդը լռություն է սիրում։
    
     13 Երկերեսանի մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում, իսկ վստահելի մարդը ծածկում է իրողությունը։
    
     14 Առաջնորդ չունեցողները կթափվեն տերևների նման, բազում խորհուրդներով փրկություն կգտնվի։
    
     15 Անզգամը չարիք է գործում, երբ խառնվում է արդարներին և ատում է զգուշության ձայնը։
    
     Առակաց գիրք, գլուխ 11-րդ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
940 | 0 | 0
Facebook