Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ԱՄՆ-ում կայացել է Մոնիկա Նազարյանի բացառիկ մենահամերգը

17:21, Пятница, 09 Февраля, 2024 года
ԱՄՆ-ում կայացել է Մոնիկա Նազարյանի բացառիկ մենահամերգը
     Փետրվարի 3-ին Լոս Անջենլեսի Pasadena civic auditorium սրահում՝ ավելի քան 2000 ունկնդրի առաջ, կայացել է սիրված երգչուհի Մոնիկա Նազարյանի մեծ մենահամերգը, որի տոմսերը նախապես սպառվել էին:
    
     Երգչուհին 2, 5 ժամ շարունակ երգել է սիրել ունկնդրի համար, որը վաղուց էր սպասում համերգին, որն անցել է անմիջական մթնոլորտում: Համերգին մասնակցել է նաեւ Կարեն-Սեւակ բենդը: Մոնիկա Նազարյանը կատարել է հին ու նոր սիրված ժողովրդական, աշուղական երգեր, քաղաքային ֆոլկլյոր, երկու պարսկական երգ եւ երկու զուգերգ:
    
     Հանդիսատեսի խնդրանքով նա երկու երգ էլ ակապելա է կատարել: ԱՄՆ-ում կայացած այս բացառիկ մենահամերգը նվիրված էր Մոնիկա Նազարյանի բեմական գործունեության 10 եւ ծննդյան 30-ամյակներին: Ավելի վաղ երգչուհին համերգներ է ունեցել Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում:
    
     Մոնիկա Նազարյանը Գլենդելի քաղաքապետի կողմից շնորհակալագիր է ստացել՝ ժողովրդական, աշուղական երգը լավագույնս ներկայացնելո, տարածելու, պահպանելու համար: Երգչուհին իր այցեքարտային է համարում «Մայրը սուրբ է» եւ գուսան Աշոտի «Ինչ անեմ» երգերը:
    
     Վերջին ստեղծագործությունը նա սովորաբար կատարում է դաշնամուրի նվագակցությամբ: Մոնիկա Նազարյանն ասում է, որ Pasadena civic auditorium-ում կայացած համերգով ինքն իրեն յուրօրինակ նվեր է մատուցել ծննդյան 30-ամյակի առիթով, իսկ ավելի վաղ տարեդարձը նշել էր հարազատների հետ:
    
     Համերգը Pasadena civic auditorium-ում կազմակերպել էր ARTN հեռուստաընկերության սեփականատեր Ռոբերտ Օղլաղչյանը, մենահամերգի կազմակերպչական եւ այլ հարցերում երգչուհուն աջակցել է ամուսինը՝ Դավիթը:
    
     Աննա Ասոյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
400 | 0 | 0
Facebook