Идет загрузка...
Сегодня:  Пятница, 11 Октября, 2024 года

Статьи

Գիտության և գործարարության օրեր-2023

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
23:05, Пятница, 01 Декабря, 2023 года
Գիտության և գործարարության օրեր-2023

Գիտության և գործարարության օրեր-2023


    

ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱ ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1- Ի ՕՐԱԿԱՐԳՆ ՈՒ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


    

Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի շենքը այսօր և վաղը դեկտեմբերի 1 ին և 2 ին տրամադրվել է Գիտության և գործարարության օրեր 2023-ի համաժողովին, որը կամրջում է ժամանակակից գիտությունը առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմանը՝ նպաստելով բիզնեսի ամենահամարձակ ու անհնարին զարգացումներին։ Գիտելիքահեն գործարարությունն այսօր խիստ պահանջված է աշխարհում։ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Քերոբյանն ընդգծեց, որ «համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը դառնա ավելի գիտելիքահեն, տնտեսությունը դառնա ավելի նորարար, ավելի մրցունակ: » Միջոցառումը կազմակերպվել է էկոնոմիկայի նախարարի, նախարարության և այլ պետական օղակների ջանքերով՝ ամենաբարձր ատյաններում տեղական հաջողակ և արտասահմանյան ծաղկող բիզնես կազմակերպիչների օգնությամբ։ Համաժողովի առաջին օրվա ընթացքում դահլիճում տեղի ունեցավ «Գիտական համակարգը որպես Հայաստանի տնտեսության մրցունակության գրավական» թեմայով պանելային քննարկում, որին ակտիվ մասնակցեցին Մարինա Աղայանը Արմեն Բալդրյանը, Տիգրան Շահվերդյանը, Նարեկ Վարդանյանը, Գևորգ Սաֆարյանը։ Հայաստանում և միջազգային շուկաներում հաջողակ ըներությունների ներկայացուցիչները SBD Talks-ի շրջանակներում պատմեցին իրենց ընկերությունների հաջողության պատմությունները։ Այդ պատմությունները նպատակ ունեն ոգեշնչելու սկսնակներին կյանքի կոչելու իրենց նորարարական գաղափարները, հատկապես շեշտադրելով, որ հաջողության հասնելու համար շատ էական է անհնարինը իրականություն դարձնելը։ Առանց մտածված ռիսկերի անհնարինը երբեք իրական չի դառնում։ Ոգևորելու համար կարևորվում է ազատ գործելու հավատը և մոտիվացված լինելը։ Երբ ունես հնարավորություն լսելու փորձառու մասնագետների պատմությունները, երբ կարող ես գնահատել կարողություններդ և ռեալ ռիսկային գործոնը, հավատում ես ուժերիդ, նաև մեծ ոգևորություն կա անհնարինը իրական դարձնելու, ապա անհրաժեշտ ամենահամարձակ մտահղացումներն անգամ հնարավոր է իրականացնել։ Իր ելույթով ներկաներին ոգևորող մեկ այլ հայտնի գիտնական Հարվրդի համալսարանի պրոֆեսոր Սեզարի Դալգոն քննարկեց իր տնտեսական բարդության տեսությանն առնչվող հարցեր։

Բազմաթիվ բանախոսներ ելույթ ունեցան, սակայն գլխավոր բանախոսը լիբանանյան արմատներով ամերիկացի աշխարահռչակ գրող, բիզնեսմեն, գիտնական Նասիմ Թալեբն էր՝ Սև ԿԱՐԱՊԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ հեղինակը յուրահատուկ շեշտադրումներով ցույց տվեց, որ այդ տեսության համաձայն՝ փորձագետի համար իրադարձությունն անսպասելի է, իրադարձությունն էական հետևանքներ է ունենում, իսկ իրադարձությունից հետո սկսվող ռացիոնալ բացատրությունները վկայում են, որ, կարծես թե այն լիովին սպասելի էր։ Այսօր անհրաժեշտությունն ունենք նման քննարկումների, և պետք է կատարած բացահայտումները երկրի բարգավաճմանն ու կարիքներին ծառայեցվեն։ Բացահայտումները չափազանց հետաքրքիր են, իսկ ամենախոստումնալիցն այն է, որ հայ երիտասարդությունը լի է հաջողություններ գրանցելու վճռականությամբ նույնիսկ այսպիսի դժվարին ժամանակներում։ Փաստորեն, կյանքը կարելի է լիարժեք ապրել միայն կառավարելով ռիսկերը, ոչ թե իջեցնելով հավանական ռիսկերի մակարդակը։ Որքան մեծ է ռիսկը այնքան մեծ է ձեռքբերումը։ Փխրունությունը դեռ ոչինչ չի նշանակում։ Հետաքրքիր է, որ պրոֆեսոր Թալեբը շեշտը դնում է ՝ ՕԳՏՎԻՐ ԿԱՄ ԿՈՐՑՐՈՒ, ՕԳՏՎԻՐ և ԿՈՐՑՐՈՒ առաջին հայացքից իրարամերժ թվացող մոտեցումների վրա, ըստ էության, ռիսկերի կառավարման վրա։ Տեխնոլոգիական առաջընթացը ֆորմալ գիտության միջանկյալ օղակից տեղափոխվում է տեխնոլոգիա գործարարություն միջակայք։ Սա այն դեպքն է երբ ռիսկային կիրառման համարյա անհնարին դեպքում հաջողվում է շահել։

Հատուկ ՆիդՕրագրի ընթերցողների համար

ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան


    
    

THE AGENDA AND IMPRESSIONS OF THE CONFERENCE SCIENCE AND BUSINESS DAYS 2023: First Day - December 1:


    

Today and tomorrow on December 1st and 2nd, the building of Yerevan Sundukyan Theater serves to host to THE SCIENCE AND BUSINESS DAYS 2023 CONFERENCE, which bridges modern science with the use of advanced technologies, contributing to the most daring and impossible business developments. Today, knowledge-based business is highly demanded in the world. The Minister of Economy of RA Qerobyan mentioned that "the conference aims to find out with the help of scientists, businessmen and other interested persons, how we should do business in Armenia to make the economy more knowledge-based, so that to become more innovative, more competitive." The event was organized by the efforts of the Minister of Economy, the Ministry and other government organizations with the help of local successful and foreign flourishing business organizers at the highest levels. During the first day of the conference, a panel discussion "Scientific system as a guarantee of the competitiveness of the Armenian economy" was held. Marina Aghayan, Armen Baldryan, Tigran Shahverdyan, Narek Vardanyan, Gevorg Safaryan actively participated in the discussion. Representatives of successful companies in Armenia and international specialists within the framework of SBD Talks presented the success stories of their companies. These stories aim to inspire startups to bring their innovative ideas to life, especially emphasizing that making the impossible a reality is essential to success. Without thoughtful risks, the impossible never becomes real. Believing in free action and being motivated are important steps towards inspiration. When you have the opportunity to listen to the stories of experienced professionals, when you can assess your abilities and recognize the real risks, you believe in your abilities, and there is also great excitement to make the impossible come true, then even the most daring ideas can be implemented. Another well-known scientist, Professor Cesari Dalgo of Harvard University, who inspired the audience with his speech, discussed issues related to his theory of economic complexity. Many professionals spoke, but the main speaker was the famous American writer, businessman, scientist with Lebanese roots, Nasim Taleb - the author of BLACK SWAN THEORY showed with unique emphasis that according to this theory, the event is unexpected for the expert, the event has significant consequences, and after the event takes place it gives rise to rational explanations testifying as if it was completely expected. We need such discussions, and we should use the findings to serve the country's prosperity and needs. The findings are extremely interesting, and the most promising is that the Armenian youth is full of determination to achieve success even in such difficult times. In fact, life can be lived to the fullest only by managing risks, not by reducing the level of potential risks. The greater the risk, the greater the achievement. Fragility still means nothing. Interestingly, Prof. Taleb emphasizes the 'TAKE IT OR LOSE IT, TAKE IT AND LOSE IT' approach, which at first glance seems contradictory, to essentially risk management. Technological progress moves from the intermediate stage of formal science to the stage of technology and business. This is the case when it is possible to win in an almost impossible case of risky application.

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1166 | 0 | 0
Facebook