Идет загрузка...
Сегодня:  Среда, 21 Февраля, 2024 года

Статьи

Իոսիֆ Ստալինը՝ Ֆինլանդիայի դեմ իր ղեկավարած պետության մղած զավթողական պատերազմի մասին (2)

20:28, Пятница, 01 Декабря, 2023 года
Իոսիֆ Ստալինը՝ Ֆինլանդիայի դեմ իր ղեկավարած պետության մղած զավթողական պատերազմի մասին (2)

Ստալին - Երրորդ հարցը: Դե, պատերազմը հայտարարված է, ռազմական գործողություններն սկսվել են: Մեր զինվորական ղեկավար օրգաններն արդյո՞ք ճիշտ են տեղաբաշխել մեր զորքերը ռազմաճակատում: Ինչպես հայտնի է, զորքերը ռազմաճակատում տեղաբաշխվել են հինգ հիմնական շարասյուների տեսքով: Դրանցից մեկը՝ առավել լուրջը, Կարելական պարանոցում տեղաբաշխված մեր զորքերի շարասյունն էր: Մեր զորքերի մյուս շարասյունը և այդ շարասյան ուղղվածությունը Լադոգա լճի հյուսիսային ափն էր՝ հիմնական ուղղվածությամբ դեպի Սերդոբոլ: Երրորդ շարասյունը, ամենափոքրը, ուղղորդված է դեպի Ուլբո: Չորրորդ շարասյան ուղղվածությունը դեպի Տորնեո է, իսկ հինգերորդը՝ Պետսամո:

Արդյո՞ք ճիշտ էր զորքերի այդպիսի տեղաբաշխումը ռազմաճակատում: : Ես կարծում եմ՝ ճիշտ էր: Ինչի՞ էինք ուզում հասնել ռազմաճակատում մեր զորքերի այդպիսի տեղաբաշխմամբ:

Եթե վերցնենք Կարելական պարանոցը, ապա առաջին խնդիրը հետևյալն էր: Չէ՞ որ պատերազմում պետք է հաշվի առնել ոչ միայն լավը, այլև վատը, իսկ առավել լավը՝ վատթարագույնը նկատի առնելն է: Մեր զորքերի ամենամեծ շարասյունը Կարելական պարանոցում նրա համար էր, որպեսզի անհնարին դարձվեր ֆինների կողմից Լենինդրադի դեմ ցանկացած պատահականություն:

Մենք գիտեինք, որ ֆիններին աջակցում են Անգլիան, Ֆրանսիան, տակեվանց աջակցում են գերմանացիները, շվերդները, նորվեգացիները, աջակցում է Ամերիկան, աջակցում է Կանադան: Հաստատ գիտենք: Պատերազմում պետք է նկատի առնել ցանկացած հնարավորություն, հատապես աչքաթող չանել վատթարագույն հնարավորությունները: Ահա, ելնելով դրանից, այդտեղ՝ Կարելական պարանոցում, պետք է ստեղծվեր մեծ շարասյուն, որը կկարողանար նախ և առաջ Լենինգրադն ապահովել ամեն տեսակ հնարավոր պատահականություններից:

Երկրորդը. զորքերի այդ շարասյունը հարկավոր էր նրա համար, որպեսզի սվինով հետախուզվի Ֆինլանդիայի վիճակը Կարելական պարանոցում, նրա ուժերի վիճակը, նրա պաշտպանունակությունը՝ երկու նպատակ:

Երրորդը. ստեղծել պլացդարմ, որպեսզի երբ մոտեցնեինք ավելի շատ զորք, նրանք ունենան առաջ ցատկի ու էլ ավելի առաջ գնալու պլացդարմ:

Եվ չորրորդը՝ եթե հաջողվի, գրավել Վիբորգը:

Համենայն դեպս, Կարելական պարանոցում զորքերի տեղաբաշխումը երեք նպատակ է հետապնդել. լուրջ արգելք ստեղծել Լենինգրադի դեմ ցանկացած հնարավորության և պատեհության, երկրորդ՝ կազմակերպել Ֆինլանդիայի տարածքի և թիկունքի հետախուզում, որը մեզ շատ էր հարկավոր, և երրրորդ՝ ստեղծել ցատկի համար պլացդարմ, որտեղ զորքեր կբերվեն:

Մյուս տեղամասը Լադոգա լճի հյուսիսային հատվածն է: Մեր զորքերը երկու նպատակ են հետամտել, հետախուզությունն էլ հետը՝ երեք նպատակ: Հետախուզության նպատակը, ես խոսում եմ սվինային հետախուզության մասին. սա շատ լուրջ և բոլոր հետախուզություններից ամենահաստատուն հետախուզությունն է: Ստեղծել պլացդարմ, որպեսզի զորքերը մոտեցնելուց հետո Մաներհեյմի գծի թիկունք անցնեն: Երկրորդ հիմնական նպատակն է պլացդարմի ստեղծումն ու թիկունքն անցնելը, եթե դա հաջողվեր:

Երրորդ խումբը ունեցել է նույն նպատակը՝ տարածքի, բնակչության հետախուզում և պլացդարմի ստեղծում:

Չորրորդ խումբը Տորնեոյի ուղղությամբ պիտի հետախուզեր այդ ուղղությունը, ստեղծեր պլացդարմ հետագայում մոտեցվող զորքերի համար:

Հինգերորդ խումբը՝ Պետսեմյանը: Հետախուզում, պլացդարմի ստեղծում և հարված քաղաքին: Այս բոլոր խմբավորումները հետապնդել են մեկ կոնկրետ նպատակ՝ ստիպել ֆիններին, որ իրենց ուժերը մասնատեն: Մեր ռեզերվն ավելին էր, քան նրանցը: Թուլացնել ուղղությունը, ճնշում Կարելական պարանոցի ուղղությամբ, վերջում ճեղքել Կարելական պարանոցը և հյուսիսից մոտենալ Ֆիննական ծոցին:

Մենք խաղաթղթերը չբացեցինք, որ այլ նպատակ ունենք՝ ստեղծել պլացդարմ, կատարել հետախուզում: Եթե մենք բոլոր խաղաքարտերը բացեինք, ապա չափավորելու էինք մեր բանակային զորամասերը: Խնդիրն այսպիսին է: Ինչո՞ւ մենք այդպես զգուշորեն և որոշակիորեն թաքուն նպատակով մոտեցանք այդ հարցին, ինչո՞ւ չէր կարելի բոլոր հինգ կողմերից Ֆինլանդիային սեղմել: Մենք այդպիսի լուրջ խնդիր չդրեցինք, քանի որ պատերազմը Ֆինլանդիայում շատ դժվարին է: Մենք մեր բանակի, մեր երկրի պատմությունից գիտենք, որ Ֆինլանդիան նվաճվել է չորս անգամ…Մենք փորձեցինք նրան հինգերորդ անգամ ցնցել: Մենք գիտեինք, որ Պետրոս Առաջինը 21 տարի է կռվել, որպեսզի ամբողջ Ֆինլանդիան խլի Շվեդիայից: Այդ ժամանակ Ֆինլանդիան Շվեդիայի ծայրագավառն է եղել, հենց այն շրջանը, որը մենք հիմա ստացել ենք, Կոխտլա Յարվե շրջանը և Պետսամոն: Ընդ որում Պետրոսն այդ ժամանակ չի ստացել Խանկոն, բայց նա 21 տարի կռվել է:

Մենք գիտեինք, որ Պետրոս Առաջինից հետո Ֆինլանդիայի վրա Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը 2 տարի իրականացրել է նրա դուստրը՝ Ելիզավետա Պետրովնան: Նա որոշ ձեռքբերում ունեցել է, ընդլայնել է, բայց Հելսինգֆորսը մնացել է Ֆինլանդիայի ձեռքում: Մենք գիտեինք, որ Եկատերինա 2-րդը երկու տարի պատերազմ է մղել և առանձնապես ոչնչի չի հասել:

Մենք, ի վերջո, գիտեինք, որ Ալեքսանդր Առաջինը երկու տարի պատերազմ է մղել և գրավել է Ֆինլանդիան, նվաճել է բոլոր մարզերը:

Նկարում՝ ֆինն գնդացրորդ զինվորը:

(շարունակելի)

***

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
332 | 0 | 0
Facebook