Идет загрузка...
Сегодня:  Пятница, 01 Марта, 2024 года

Статьи

«Եգիպտոսից ելքը Մովսեսի առաջնորդությամբ պետք է դիտարկել ոչ թե պատմական տեսանկյունից, այլ՝ որպես գրական հորինվածք, որը ստեղծվել է քաղաքական և կրոնական նպատակով»

22:55, Понедельник, 27 Ноября, 2023 года
«Եգիպտոսից ելքը Մովսեսի առաջնորդությամբ պետք է դիտարկել ոչ թե պատմական տեսանկյունից, այլ՝ որպես գրական հորինվածք, որը ստեղծվել է քաղաքական և կրոնական նպատակով»

Հին կտակարանի «Ելից» գրքի շարադրանքը պատմական իրողություն դարձնելուն լծված տարեգրողներն առանց որևէ լուրջ հիմնավորման որոշել են, որ մ.թ.ա. 1440 թվականին հրեաները փախել են եգիպտական գերությունից, և նրանց առաջնորդել է մի ինչ-որ Մովսես, որի մասին, բացի Հին կտակարանից, ուրիշ ոչ մի պատմական աղբյուր չի հիշատակել:

Մինչդեռ աղբյուրները վկայում են, որ հիշյալ ժամանակաշրջանում Եգիպտոսի սահմանները խստորեն վերահսկվել են, և երկրի սահմանը 600 հազար ընտանիքի (որը կազմել է վերոհիշյալ դարաշրջանի Եգիպտոսի բնակչության 2/3-ը) հատման մասին ոչ մի տեղեկություն կամ նյութական հետք գոյություն չունի: «Անաստասի 5-րդ պապիրուս» -ը (կոչվում է «Անաստասի», որովհետև 1839 թվականին գնվել է Ջովանի Անաստասիից) հաղորդում է, թե երկու փախած ստրուկ բռնվել են ու հետ են վերադարձվել: Եվ ի՞նչ եք կարծում, երկու փախստական ստրուկի վերադարձրած պետական համակարգը մի՞թե կարող էր չնկատել ու չարձանագրել մի քանի միլիոն անձանց միաժամանակյա փախուստը, երբ նրանք, մինչև Եգիպտոսի գերիշխանության տարածքից հեռանալը, շուրջ 40 տարի դեգերել են Սինայում և բացարձակապես ոչ մի նյութական հետք չեն թողել: Չի գտնվել բրուտագործական որևէ առարկայի թեկուզ մի փոքրիկ կտոր, չի գտնվել ոչ մի գերեզման, ոչ մի դիակի մասունք: Չմտածեք, թե վատ են փնտրել, ընդհակառակը, մի քանի տասնամյակ շարունակ պեղումներ են կատարվել Սինայի բոլոր անկյուններում և ոչինչ չեն հայտնաբերել: Ավելին, ըստ բիբլիական ավանդության, Միսրայիմի (Մովսեսի) ելքից մինչև Շելոմոյի (Սողոմոն) տաճարի կառուցումը (Թագավորաց 1: 6, 1) պիտի որ հոսած լիներ 480 տարի, որի դեպքում հրեաների Ելքը տեղավորվում է մ.թ.ա. 1450 – 1430 թվականների միջակայքում: Բայց պատմաբանների մեծ մասը հրեաների հետ առնչություններ ունեցած Եգիպտոսի թագավոր (Հին կտակարանում նրան «փարավոն» են անվանում) են համարում Ռամսես 2-րդին, որը գահակալել է մ.թ.ա. 1301 – 1234 թվականներին:

Հին կտակարանն ասում է, թե փարավոնն ու իր զորքը խեղդվել են ծովում, մինչդեռ եգիպտական ոչ մի փարավոն ծովում չի խեղդվել:

Մյուս սուտը. Հին կտակարանն ասում է, թե Մովսեսն ու իր ժողովուրդը շրջանցել են Եդոմի թագավորությունը, մինչդեռ այդ ժամանակաշրջանում Եդոմի թագավորությունը դեռ գոյություն չի ունեցել:

Հնագետներն ապացուցել են, որ «Ելից» գիրքը գրվել է մ.թ.ա. մոտավորապես 630 թվականին: Երուսաղեմի Հրեական համալսարանի բիբլիական գրականության խորագիտակ մասնագետ Յաիր Զակովիչը գրել է. «Նույնիսկ Եգիպտոսից ելքը Մովսեսի առաջնորդությամբ պետք է դիտարկել ոչ թե պատմական տեսանկյունից, այլ՝ որպես գրական հորինվածք, որը ստեղծվել է քաղաքական և կրոնական նպատակով»:

2002 թվականի օգոստոսին Վատիկանն ընդունել է, որ Տասը պատվիրաններն Աստված երբևէ Մովսեսին չի թելադրել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9449 | 0 | 0
Facebook