Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Վերմերյան շունչը Հաագայի փողոցներով. Ալիկ Ասատրյանի ցուցահանդեսը

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
16:06, Вторник, 18 Апреля, 2023 года
Վերմերյան շունչը Հաագայի փողոցներով. Ալիկ Ասատրյանի ցուցահանդեսը

Վերմերյան շունչը Հաագայի փողոցներով. Ալիկ Ասատրյանի ցուցահանդեսը

Որտեղ նկարիչ-արվեստաբան Ալիկ Ասատրյանն է լինում` այնտեղ տոնական շունչ է ու բարձր տրամադրությունը, դա լինի մայր հայրենիքում, Եվրոպական որևէ երկրում, թե այստեղ` Նիդերլանդներում, որտեղ նա բնակվում է: Իր ներկայությունից հետո՝ ինչպես այս օրերին Հայաստանում Մաչանենց այգում նրա տարած կակաչի սերմերն են ծաղկել, կամ նրա կախարդական բառերից հյուսված հրաշք հեքիաթի գիրքն է ծնվել, անպայման այս աշխարհում մի բարի հետք է մնում: Ահա կրկին մեկ նախաձեռնություն` ոգեշնչված Վերմերի «Մարգարտե ականջողով աղջիկը» նկարով, Ալիկը արդեն տարիներ ի վեր ստեղծագործում է այդ թեմայով ևս, կերտել է մի քանի տասնյակ դիմանկարներ: Կերպարներն ընտրել է պատահական, սրտի թելադրանքով: Վերջին «ականջողով աղջկա» նկարի մտահաղացումը ծնվել է ցուցահանդեսի բացման նախօրեին` «Այս աշխատանքը ծնվեց մեկ գիշերում, երբ իմացա որ Լյուդմիլա Կարապետյանը գերմանիաից հոլանդիա պետք է գա հատուկ Վերմերի շարքի ցուցահանդեսին ներկա լինելու համար: Մտածեցի, բա այս աղջիկը գա հասնի հոլանդիա, մի կտոր Վերմեր չտանի՞ հետը... Եվ տարավ»: - ժպտալով ասում է վարպետը:

Թեև «Վերմեր եվ ավելին» խորագիրն ունեցող Ալիկ Ասատրյանի ցուցահանդեսը իր դռները բացել է դեռ ապրիլի 5-ից, այնուհանդերձ նրա մասնակցությամբ բացման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 16-ին, որն էլ կրկին տոնի վերածվեց: Արվեստի սիրահարները, նրա ընկերներն ու բարեկամները հենց Հաագայի փողոցներով, ոտքով քայլելով, ինչպես Ալիկն է պատկերավոր նկարագրում «Ահա այսպես..., Վերմերյան կապույտով պատված, մարգարտյա ականջողով աղջկա հետ և մի խումբ մարգարտյա սրտերով մարդկանց հետ, շեփոր փչելով, հասանք ցուցասրահ, որտեղ և կայցավ Վերմերյան շարքի ցուցահանդեսի բացումը»:

Մթնոլորտը ջերմ ու տոնական էր, հայ այցելուներից շատ Հաագայի LOFT-ի ցուցասրահում ավելի շատ նիդերլանդացի այցելուներ էին: «Շատ սիրուն օր էր, շնորհակալ եմ, մարգարտյա աղջիկների շարքը հանճարեղ մտահաղացում է ... ժամանակը արագ թռավ, բայց հասցրեցի ծանոթանալ հրաշալի մարդկանց հետ: Այնպես կուզեի պահը ձգվեր, երկարեր, հուսով եմ շուտով նորից հանդիպել» -Ասում է Եվան։

Իսկական տոներն հենց այսպիսին են լինում` մշակույթ, որ միավորում է մարդկանց:

ՈՒզում ենք մեր ընթերցողներին հորդորել, որ բաց չթողնեն ցուցահանդեսը դիտելու հաճույքը: Կարող եք այցելել մինչև հունիսի 4-ը՝ Հաագայի LOFT սրահ` Pomonaplein 49 2564XS Den- Haag հասցեով:

Չորեքշաբթի և կիրակի օրերին բաց է` առավոտյան ժամը 10: 00-ից մինչև երեկոյան 18: 00-ը, հինգշաբթի ուրբաթ և շաբաթ օրերին առավոտյան` ժամը 10: 00 ից մինչև երեկոյան 21: 00-ը:

Հայ Ազիան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
1049 | 0 | 0
Facebook