Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 10 Ноября, 2024 года

Статьи

Մեր շերեփն էլի թղթից էր

Lusine
Автор:
Lusine
22:01, Воскресенье, 19 Мая, 2013 года
Մեր շերեփն էլի թղթից էր

Քաղաքականության վերածված միջազգային գունավոր եվրոտեսիլն այս տարի բուռն քննարկումների արժանացավ: Երեկ կայացավ շոու ծրագիրն, ուր հայերը վրդովմունք ապրեցին «պատվավոր» 18-րդ հորիզոնականից: Թերևս բարկության պատճառ նաև հանդիսացավ հարևան թշնամի պետության` Ադրբեջանի երգչի ինքնատիպ ելույթը, լավ բեմադրությունն ու հետաքրքիր լուծումներով շոուի 2-րդ հորիզոնականը: Ըստ իս` ստացված ելույթ էր այնքանով, որ այսօր երգում էի այն քթիս տակ ու արժանանում ընկերներիս կողմից հնչող նույն ենթատեքստին, թե թշնամու երգն ինչու ես քթիդ տակ մրթմռթում: Բայց եկեք 3 րոպեով մոռանանք 20-ամյա թշնամանքն ու դատենք այն` որպես երգ: Եթե ուղղակի մոռանանք ներկայացնող երկիրն ու միացնենք երգը, ապա փակենք աչքերը, կհասկանանք, որ այն արթնացնում է գեղեցիկ հիշողություններ ու դիպչում է հոգուդ ամենանուրբ լարերին: Շատերի համար վրդովմունքի պատճառ նաև հանդիսացավ բարեկամ Ռուսաստանի բարեհամբույր 2 միավորը մեզ` հայերիս, և 12-ը` Ադրբեջանին: Հենց այս «փոքրիկ» միջադեպն էլ տեղիք տվեց շատերին մրցույթին քաղաքական մեկնաբանություններ թողնելու:
     Մի քանիսը պարզաբանում էին, որ մինչ եվրոպացիները ընդունում են հայերի ցեղասպանությունն ու նրանց ողջ ուշադրությունը մեզ վրա է, մերն էլ նրանց, ՌԴ-ն և Ադրբեջանը միասին զբաղված են քաղաքական – գազային հարաբերություններ իրականացնելով: Այստեղ համոզվում ենք, որ մեր շերեփն էլի թղթից էր:
     Շատերն իբր անկեղծացան, թե չեն նայել այս տարի եվրոտեսիլը միայն այն պատճառով, որ երգում չկար ազգային էլեմենտ, իսկ երգը, որով «Դորիանս» խումբը ներկայացավ հոգնեցնող է եվրապացիների համար, քանի որ Եվրոպան օրեկան նման հազարավոր երգեր է ունկնդրում:
     Շատերն էլ համառոտ ասացին, որ շոու չկար և «Եվրոտեսիլ 2013» -ն անվանեցին «Եվրոթութակ 2013»:
     Այս անգամ ևս շատ էին «ծախված էր» մեկնաբանությունները: Հետևելով ֆեյսբուքյան ակտիվիստներին, հանդիպեցի նմանատիպ գրառման.
     -Եվրատեսիլի առաջին հորիզոնականը ծախված էր, հենա դուք առնեիք: Սփյուռքն անտեսեց մեզ, դուք էլ իրենց անտեսեք ու մի՛ արտագաղթեք նրանց մոտ:
     Նույն երիտասարդը նաև վստահաբար ասում է.
     -Վստահ եմ, եթե Էմին Դավիդովը մանակցեր` ավելի բարձր հորիզոնական կզբաղեցնեինք ու ոչ թե նրա համար, որ լավ կերգեր, այլ որ շոու կաներ բեմում ու կգրավեր հազարավորների սրտերը:
     Ահա մի քանիսն էլ ջանասիրաբար youtube սոց.կայքը քրքրելուց հետո գտան ռուսական մի երգ, որն իրենց հերթին հիմք ծառայեցրին Ադրբեջանական երգին:
     Եվրոտեսիլյան գլխապտույտ առաջացնող թոհուբոհին անդրադառնալուց հետո ուզում եմ շնորհավորել դանիացի աղջկան և իր հետ աշխատած թիմակիցներին: Հուսանք, որ այս ամենն իր լուրջ ու դրական անդրադարձը կունենա հայերիս վրա, մանավանդ եվրոտեսիլյան շունչը պահող հայ կազմակերպիչների վրա: Մնում է հուսալ, որ մյուս տարի կունենանք շոու ու համապատասխանաբար լավ երգ, կզբաղեցնենք անչակերտ պատվավոր հորիզանականն ու զերծ կմնանք քաղաքականացնող ու ծախված համարող մարդկանց մեկնաբանություններից:
     Հ.գ. Ես ևս սիրում եմ «Դորիանս» խումբն` առանձնապես Գոռին: Ինձ համար նրանք 1-ին տեղում են իրենց հոգեպարար երգով, բայց կցանկանայի, որ դա չսահմանափակվեր սուբյեկտիվ կարծիքներով:
     Լուսինե Թորոսյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4749 | 6 | 0
Facebook