Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

A.E.I.O.U. կամ AEIOU

12:48, Четверг, 30 Марта, 2023 года
A.E.I.O.U. կամ AEIOU

Լատինական այբուբենի բոլոր ձայնավորներից այբբենական հերթականությամբ կազմված այս հապավումը Հռոմեական սրբազան կայսրության տիրակալ Հաբսբուրգների տան կարգախոսն է իր մեջ ամփոփել:

Գաղտնագիտության (էզոթերիկա) սիրահար Ֆրիդրիխ 3-րդ (1415 – 1493 թթ) կայսրն է այս կարգախոսի ակունքում: Նա սովորություն է ունեցել այս հապավումն արձանագրել ճաշասեղանի իր սպասքի, իր զինանշանների վրա և ամրոցների պատերին:

Ֆրիդրիխ 3-րդն ամբողջ կյանքում այս հապավումը չի բացել, չի բացահայտել հերթականությամբ շարված այս ձայնավորներով գաղտնագրված բառերը, բայց մահվանից քիչ ժամանակ առաջ նա ասել է, թե հապավումը նշանակում է «Alles Erdreich ist Oesterreich untertan» Austria's empire is our universe» («Ամբողջ աշխարհը Ավստրիայի ենթական է»):

Սակայն, այլ վերծանումներ էլ են եղել: Դրանց մեծ մասը լատինական արտահայտություներով կազմված քաղաքական բովանդակություն են պարունակել.

«Austriae est imperare orbi universo» («Ավստրիային է վիճակված ամբողջ աշխարհի ղեկավարումը»),

«Austria erit in orbe ultima» («Ավստրիան լինելու է աշխարհի վերջին պետությունը»),

«Austria est imperio optime unita» («Ավստրիան լավագույնս միավորված էր կայսրությամբ»):

Գերմանացի պատմաբան Յուգեն Ռոզենսթոք-Հյուսին էլ 1951 թվականին փորձել է ապացուցել, որ հապավումը թաքցրել է

«Austria Europae Imago, Onus, Unio»

(«Ավստրիան Եվրոպայի պատկերն է, բեռը և միավորումը») արտահայտությունը:

Միջազգային լեզու դարձած անգլերենն էլ հապավումի վերծանման այս տարբերակն է հրամցրել.

«Austria's empire is our universe» («Ավստրիական կայսրությունը մեր տիեզերքն է»):

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
475 | 0 | 0
Facebook