Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Եվրամիության միջազգային երիտասարդական նախագիծը Հայաստանում

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
15:27, Среда, 29 Марта, 2023 года
Եվրամիության միջազգային երիտասարդական նախագիծը Հայաստանում

Wednesday, 29 March 2023

Եվրամիության միջազգային երիտասարդական նախագիծը Հայաստանում


    

Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հիմնադրամը իր հերթական միջազգային երիտասարդների փոխանակման նախագիծը կիրականացնի Հայաստանում` Եվրամիության հետ համատեղ:

Թեման միջմշակութային հաղորդակցությունն ու ընկերությունն է ազգերի միջև՝ «Ավանդական պարերը և երաժշտությունը՝ հետքովիդային սթրեսը հաղթահարման լավագույն միջոց» ։

Այս մասշտաբային նախագծի շրջանակներում Եվրոպական, ինչպես նաև Արևելյան գործընկերության 7 տարբեր երկրներ ներկայացնող 18-30 տարեկան երիտասարդներ կհանդիպեն Հայաստանում (Բյուրականում) և միջմշակութային փորձի փոխանակում կիրականացնեն։

Մասնակից երկրներն են՝ Նիդերլանդներ, Հայաստան, Իտալիա, Ֆրանսիա, Վրաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Հունաստան։

Կարծում ենք, մեր տեղական լրատվամիջոցների կողմից Եվրամիության նախագծերի ակտիվ լուսաբանումը շատ կարևոր է Հայաստանի հետ հետագա նմանատիպ համագործակցությունների խթանման համար:

Ծրագրի ընթացքում ունենալու ենք հատուկ հյուրեր (Guest Speakers): Նրանց շարքում է Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանը և այլոք։

Կարևոր ենք համարում նշել, որ նախագիծը շահույթ չի հետապնդում:

Նախորդ տարի նիդերլանդահայ «Լուսավոր Ապագա» հիմնադրամը նմանատիպ երիտասարդական նախագիծ իրականացրել է Հայաստանում «Վաճառքներ և ձեռնարկատիրություն» թեմայով։ Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը հատուկ հյուրերից էր (տեսանյութը՝ ստորև) ։ Ստորև նաև կգտնեք հղումներ մեր հայաստանյան հեռուստաեթերներից և ռադիոեթերներից, ինչպես նաև նախարարության պատրաստած տեսանյութերը։

1, 3 միլիոն դիտում հավաքած նախագծի հումորային տեսանյութը՝

https://www.facebook.com/watch/?v=1704201089772814

Լրատվամիջոցների արձագանքը՝ նախորդ նախագծին՝ https://www.brightfuturenl.com/post/governmentreports

Նախագծի նկարագիրը մեր կայքում՝

https://www.brightfuturenl.com/post/new-call-a-new-youth-exchange-music-dance-2023

Մեր ընկերության էջերը սոցհարթակներում՝

https://www.facebook.com/brightfuturenl

https://www.instagram.com/brightfuturenl/

https://www.linkedin.com/company/77617121

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1124 | 0 | 0
Facebook