Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Ինչո՞ւ է գինու շշի տարողությունը 0, 75 լիտր

19:41, Четверг, 23 Марта, 2023 года
Ինչո՞ւ է գինու շշի տարողությունը 0, 75 լիտր

Դարեր շարունակ գինին վաճառվել է տակառներով: Պանդոկների, գինետների համար այդպես հարմար է եղել...մինչև որ անգլիացիները որոշել են գինու համար ապակյա շշեր պատրաստել: Թեպետ շշեր արտադրել են դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, Միջագետքում, բայց շշերի զանգվածային արտադրությունը սկսվել է 18-րդ դարում, երբ անգլիացիներն ածուխի հնոցներ են ստեղծել: Որպեսզի ներքին շուկայում հեշտանա ու բազմապատկվի գինու վաճառքը, անգլիացները մտահղացել են գինին շշերով վաճառել: Նրանք պարզել են, որ շշերում գինին ավելի լավ է պահպանվում, քան տակառներում: Գաղափարի իրագործմանը նպաստել է նաև Պորտուգալիայում աճող խցանային կաղնին, որից պատրաստված խցանները հնարավորություն են ընձեռել հերմետիկորեն փակել շշի բերանը, գինին առանց կորուստների հեռավոր վայրեր տեղափոխել ու տևական ժամանակ պահպանել: 18-րդ դարի վերջում անգլիական շշերը Ֆրանսիայում դարձել են անփոխարինելի գինու, հատկապես «Շամպայն» տեսակի գինու վաճառահանման համար, քանի որ այս վերջինի փրփրումը կարող է միայն ուժեղ ճնշմանը դիմացող և շատ լավ խցանված շշերում լինել:

Իսկ ինչո՞ւ 75 միլիլիտր

Շշի պարունակությունը վերջնականապես ստանդարտացվել է 1886 թվականին, երբ ստեղծվել են 75 միլիլիտր տարողության շշեր, որոնք առ այսօր գործածվում են ամբողջ աշխարհում: Քանի որ անգլիացիները ֆրանսիացիներից գնված գինին սեփական չափման միավորով (այն կոչվել է «գալոն», մեկ գալոնը հավասար է 4, 54609 լիտրի) են հաշվարկել, ֆրանսիացի գինեգործները սկսել են պատրաստել 50 գալոն տարողությամբ տակառներ: Այսինքն, յուրաքանչյուր տակառը պարունակել է 225 լիտր գինի: 225 լիտր պարունակող մեկ տակառը լցրել է 75 միլիլիտրանոց 300 շիշ: Ուրեմն մեկ գալոնը լցրել է 6 այդպիսի շշի: Ահա՛ թե ինչու նույնիսկ այսօր գինին սովորաբար վաճառվում է 6 կամ 12 շիշ պարունակող արկղերով:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2073 | 0 | 0
Facebook