Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Ինչո՞ւ են «սմոքինգ» կոստյումին այդ անունը տվել

20:40, Среда, 22 Марта, 2023 года
Ինչո՞ւ են «սմոքինգ» կոստյումին այդ անունը տվել

Ջեյմս Բոնդի՝ փայլուն ատլասե այս սև կոստյումը մի ժամանակ եղել է շքեղ երեկույթների պարտադիր բաղադրիչը: «Սմոքինգ» բառը հորինվել է 1860-ականներին, Անգլիայում:

Այդ ժամանակ դեռևս Ուելսի իշխան Էդուարդը (ապագա Էդուարդ 7-րդ թագավորը), որ շարունակ նորությունների փնտրտուքի մեջ է եղել, խնդրել է «Henry Pool & Co» նորաձևության տան դերձակներին մի հարմար հագուստ է պատվիրել՝ մտերմիկ ընթրիքների, ազատ ժամանցի, թղթախաղի սեղանի մոտ հարմարավետ նստելու համար: Շնորհիվ արքայական նորաձև զգեստավորման ազդեցության՝ շուտով այս հագուստը տարածում է գտել բարձր հասարակության տղամարդկանց շրջանում:

Սկզբում դա եղել է կանացի խալաթ, որը տղամարդիկ հագել են ծխարաններում, որպեսզի իրենց հագուստը թութունի հոտը չներծ ծի: Քանի որ հիշյալ վայրերում ծխելը թույլատրվել է «to «smoke» գրությամբ, ուստի հիշյալ հագուստը «յուրացրել» ու մի քիչ ձևափոխել է անգլերեն «to «smoke» -ը և այն և կրել է որպես իր անուն:

«Ծխարան» կոչվածը մեր ժամանակակցի իմացած ծխարանը չի եղել. Հին Անգլիայի ծխարաններում գարեջուր ու սիգար են մատուցել, և այցելուները ժամերով նստել են ու զրուցել՝ հիմնականում քաղաքականությունից: Այն ժամանակներում «սմոքինգ» անունն ստացած վերնահագուստի կտորը կարող էր լինել ֆլանելից, թավշից կամ քաշմիրից: Երբ զուտ տղամարդկանց համար ստեղծված այդ հավաքատեղիներն աստիճանաբար անհետացել են, սմոքինգը կարողացել է իր հաստատուն տեղը գրավել մարդկանց բառապաշարում:

Թեպետ անգլիացիներն են սմոքինգի հեղինակը, բայց այս հագուստը տարածել են ամերիկացիները: Ամերիկացի միլիոնատեր Ջեյմ Բրաուն Փոթերի տանը կազմակերված երեկույթին հրավիրված Էդուարդ 7-րդը սմոքինգով է ներկայացել: Հարուստ ամերիկացուն ոգեշնչել է նորությունը, և նա դրան «tuxedo» անունն է տվել. Նյու Յորքի այն արվարձանը, որտեղ ապրել է նա, «Tuxsedo Park» է կոչվել: Շնորհիվ իր նուրբ «հոտառության» ՝ Ջեյմս Բրաուն Փոթերը սմոքինգը դարձրել է այն հագուստը, որը տղամարդիկ սիրում են հագնել առանձնահատուկ միջոցառումների ժամանակ:

Ամերիկացիների համար՝ «tuxedo», անգլիացիների համար՝ «սմոքինգ» կոչվող այս հագուստը նույն «կազմվածքն» ունի՝ սև բաճկոն, բրդյա օձիք, հակառակ երեսը՝ ատլաս: Այն շատ հանրահայտների նախընտրած հագուստն է եղել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1309 | 0 | 0
Facebook