Փողոցն աղտոտում է քամին
սա՜ռը, դատա՜րկ, սնամե՜ջ,
…ու հնամյա քաղաքին
թույն սրսկում մահաբեր:
Կրունկներն է լիզում քամին-
կեղտոտ ներբանն օտարի,
…արդեն քանի՜-քանի տարի
ծիծաղ չկա հայրենի:
Մեկ «սհաթն» են օրհնում ռսի,
որ աղտոտեց հողը մեր,
մեկ գովքն անում ռուսաստանցի
բարերարին՝ օձաբարո-նենգաժեռ:
Ռուսերենի ցանկացած հանգ
մա՛հ է, կռի՛վ ու արյո՜ւն,
ա՜խ, ե՞րբ պետք է մենք դարձի գանք-
չհավատանք «եղբայր» կոչվող թշնամուն:
Սատանի հետ սխտոր ուտողն
քեզ բարեկամ չի՛ լինի,
…իր եղբորը մորթ անողը
քեզ երբևէ կների՞:
Բայց դե քամին ելել նորից
ՑԱ՜Ր է կանչում փողոցում,
եղբոր սիրտը կերած արջից
օգնություն է աղերսում: