Идет загрузка...
Сегодня:  Четверг, 12 Сентября, 2024 года

Статьи

Առաջին աշխարհամարտին հաջորդած պայմանագրերը

21:39, Суббота, 30 Сентября, 2023 года
Առաջին աշխարհամարտին հաջորդած պայմանագրերը

Սևրի պայմանագիր

Այս պայմանագիրն 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրել են հաղթող (Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Ճապոնիա, Իտալիա), և նրանց դաշնակից պետությունները (Հայաստան, Բելգիա, Հունաստան, Հեջազ, որը ներկայիս Սաուդյան Արաբիայի արևմտյան հատվածն է, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխոսլովակիա և Սլովենիան, Խորվաթիան և Սերբիան միավորող Հարավսլավիա):

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սևր քաղաքի այն մեծ սրահում, որտեղ այժմ Ակնեղենի թանգարանն է: Սևրի պայմանագրի երկու գլխավոր հոդվածները (88 և 89) վերաբերել են Հայաստանի Հանրապետությանը:

«Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես դա արել են Դաշնակից տերությունները, ազատ և անկախ պետություն»:

«Թուրքիան և Հայաստանը, ինչպես և Պայմանավորված Բարձր կողմերը համաձայնում են Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի դատին հանձնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանազատումը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում և ընդունել ԱՄՆ Նախագահի որոշումներն ու նաև այն բոլոր դրույթները, որ նա կարող է սահմանել՝ Օսմանյան պետության հարակից ցանկացած տարածք մուտք գործելու հետ կապված»:

Հայաստանի Հանրապետությանը վերաբերող դրույթների իրականացմանը վերաբերող մանդատը դրվել է ԱՄՆ-ի վրա: Իր երկիր վերադառնալով՝ նախագահ Վուդրո Վիլսոնը բախվել է ամերիկյան սենատորների մեծամասնության դիմադրությանը, որոնք սենատոր Քեբոթ Լոջի գլխավորությամբ հրաժարվել են վավերացնել Սևրի պայմանագիրն ու ԱՄն-ին հանձնված Հայաստանի մանդատը:

Կարսի և Լոզանի պայմանագրերը

Կարսի պայմանագիրը Թուրքիային է հանձնել 1878 թվականին Սան Ստեֆանոյում կնքված պայմանագրով Ռուսաստանին անցած Կարսը: Այս տարածքը բնակեցված է եղել լազերով, մեցխեթցի թուրքերով, վրացիներով և ցեղասպանությունից փրկված հայերով: Թուրքիան բոլորին դուրս է մղել և նրանց տեղերում թուրքեր ու քրդեր է լցրել: Կարսի պայմանագրով Սևրի պայմանագիրը, փաստորեն, խափանվում է:

1921 թվականի փետրվար-մարտին Լոնդոնում Սևրի պայմանագրին անդրադարձող կոնֆերանս է տեղի ունենում: Կոնֆերանսը ոչ մի օրակարգ չի կարողանում ավարտել, իսկ Իտալիան համաձայնում է իր զորքերն հանել Անատոլիայից: 1922 թվականի մարտին Անտանտը նոր առաջարկություն է անում քեմալական Թուրքիային՝ հրաժարվելով Սևրի պայմանագիրը բանակցությունների հիմքում դնել, բայց Քեմալը հայտարարում է, թե Անտանտի առաջարկություններն «իրենց էությամբ հեռու են մեր ազգային ձգտումները բավարարելուց»: Պայմանագիրը կնքվում է Լոզանում, 1923 թվականի հուլիսի 24-ին: Այս պայմանագրում Հայաստանը նույնիսկ չի հիշատակվում: Շվեյցարացի պատմաբան Հանս Լուկաս Կիզերը հետևյալ գնահատականն է տվել Լոզանի պայմանագրին.

«Լոզանի կոնֆերանսի ստվերը կործանարար էր ինչպես տուժածների, այնպես էլ միջազգային հումանիտար աշխատողների համար: Պայմանագրում լռելյայն ընդունվեցին օսմանյան հայերի ցեղասպանությունը, օսմանյան ասորիների եղեռնը, օսմանյան քրդերի դեպորտացիան (1915 - 1916), ուղղափառ հույների վտարումը (1914 և 1919 – 1922 թթ.), որոնք իրականացվեցին ի նպաստ Անատոլիայի թրքացման: Անկարան նստավայր դարձրած Թուրքիայի նոր կառավարությունը գրեթե չի թաքցրել, որ ինքը երիտթուրքերի ծնունդ է, ծնունդ է այն կուսակցության, որն իրականացրել է 1914 – 1918 թթ. ցեղասպանությունը: Լոզանի պայմանագիրը հաստատագրեց այն ռազմական գործողությունների արդյունքները, որոնց ընթացքում 356 հազար մահմեդական հույներ ու 290 հազար ուղղափառ հավատքի անատոլիական օսմանցիներ տեղահանության ենթարկվեցին: Միայն չորս սերունդ անց ենք մենք ափսոսանք հայտնում տեղի ունեցածի համար: Ինչ վերաբերում է նախկին հանցագործություններին, ապա ժխտողականությունը և երբեմն էլ գրոտեսկային ներողությունը՝ պայմանավորված Լոզանի պայմանագրի լռելյան թույլտվությամբ, դեռևս գերիշխում են»:

Նկարում՝ Օսմանյան կայսրության անունից Սևրի պայմանագիրն ստորագրած թուրքերը. Ռիզա Թևիկ, Դամաթ Ֆերիկ փաշա (մեծ վեզիր), Բագդաթլի Մեհմեդ Հադլի փաշա (կրթության նախարար) և Ռեշդ Հալիս (դեսպան):

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
728 | 0 | 0
Facebook