Идет загрузка...
Сегодня:  Среда, 31 Мая, 2023 года

Статьи

Այս բռնապետին նույնիսկ իր կինը չի համարձակվել դիտողություն անել

21:39, Вторник, 21 Марта, 2023 года
Այս բռնապետին նույնիսկ իր կինը չի համարձակվել դիտողություն անել

Մ.թ.ա. 485 թվականին Սիրակուզա քաղաքի բռնապետ դարձած երբեմնի զորահրամանատար Գելոնը կարողացել է գրեթե ամբողջ Սիցիլիան իր գերիշխանության տակ առնել ու ժողովրդի ցանկությամբ թագավորական տիտղոս է ընդունել՝ կառավարելով մինչև 478 թվականը:

Սրա բերանից միշտ տհաճ հոտ է «բուրել», և նա երկար ժամանկա չի իմացել այդ մասին, քանի որ ոչ ոք չի համարձակվել ամոթանք տալ բռնապետին: Վերջապես օտարերկրացի մի կին, նրա հետ ինտիմ հարաբերությությունից հետո, համարձակվել է բարձրաձայնել այդ մասին: Գելոնն անմիջապես գնացել է իր կնոջ մոտ ու զայրացած հայհոյել է նրան, որ շատ լավ իմանալով իր բերանից արձակվող գարշահոտության մասին, լռել է ու իրեն ոչինչ չի ասել: Դաժան ամուսնու հետագա պատժից խույս տալու համար կինը խորամանկել է՝ ասելով, թե քանի որ երբեք այլ տղամարդու հետ նույնիսկ մոտ տարածությունից չի շփվել կամ զրուցել, մտածել է, թե ոչ միայն իր ամուսնու, այլև բոլոր տղամարդկանց բերանից տհաճ հոտ է գալիս:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
535 | 0 | 0
Facebook