Երբ երիտթուրքերը տապալել են Աբդուլ Համիդին և ազատություններ են խոստացել բոլոր ազգային փոքրամասնություններին ու ժողովրդավարության խոստումներ են տվել երկրի ամբողջ հասարակությանը, հայերն անմիջապես խանդավառվել ու ողջունել են իրենց ապագա դահիճներին: Նրանք տասնյակ հազարներով հեղեղել են Ստամբուլի փողոցներն ու հրապարակները (այդ մասին է վկայում նաև այս լուսանկարը) ՝ Թուրքիայի դրոշներն են ծածանել՝ միամտաբար կարծելով, թե «Ազատություն, հավասարություն, արդարություն» կարգախոսների ներքո ի ցույց դրած համերաշխությունը ֆաշիստ-հեղափոխականներին իրենց երջանկության հանգրվանի է հասցնելու: