Ախորժակն ուտելիս է գալիս, իսկ ագահությունը՝ ախորժակը բացվելիս:
***
Աղքատությունը ոչ թե արատ է, այլ արատից էլ վատը:
***
Աղքատությունը գողանում է, իսկ կարիքը ստում է:
***
Աղքատությունը մեղք չէ, բայց դեպի մեղք է տանում:
***
Շունն աղքատին կկծի, եթե նա նույնիսկ ուղտին հեծած լինի:
***
Դար ապրիր, դար սովորիր ապրել:
***
Առողջ մարմնում առող հոգի հազվադեպ է հանդիպում:
***
Բոլորը ճշմարտություն են փնտրում, բայց քչերն են այն արարում:
***
Սապատավորին գերեզմանն է ուղղում, իսկ համառին՝ մահակը:
***
Աղջկական ամոթխածությունը մինչև շեմն է. շեմն անցավ ամոթը մոռացավ:
***
Եթե երկու նապաստակի հետապնդես, ոչ մի վարազ չես որսա:
***
Ով հիշատակում է հինը, թող աչքի մեկը կուրանա, իսկ ով մոռանում է հինը, նրա երկու աչքը թող կուրանա:
***
Հավն ընդամենը հատիկ է կտցում, բայց ամբողջ բակը ծերտի մեջ կորած է:
***
Ինքդ քո մասին վատ բաներ մի ասա, քո բարեկամները դա կհոգան:
***
Ձկնորսը ձկնորսին հեռվից է նկատում, այդ պատճառով էլ նրան շրջանցում է:
***
Գնդակը համարձակից վախենում է, իսկ վախկոտին թփերի մեջ նույնիսկ գտնում է:
***
Ծերացած ձին ակոսը չի փչացնի, բայց և խորը չի վարի:
***
Մի այտիդ խփեցին, մյուս այտդ մոտեցրու, բայց թույլ մի տուր, որ քեզ ապտակեն:
***
Վախի աչքերը մեծ են, բայց ոչինչ չեն տեսնում:
***
Առանց լավ ընկերոջ մարդն իր սխալները չի նկատի: