Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Суббота, 14 Декабря, 2024 года

Статьи

Ֆրանսիացի նշանավոր հայագետ Ժակ դը Մորգանը Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն 2-րդի հաջորդների մասին (2)

20:39, Среда, 13 Сентября, 2023 года
Ֆրանսիացի նշանավոր հայագետ Ժակ դը Մորգանը Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն 2-րդի հաջորդների մասին (2)

Հեթումի գահակալությունը (1226 - 1270), որը Նոր Հայաստանի ինքնակալների գահակալություններից ամենաերկարատևն է եղել, սկսվում է շատ վատ պայմաններում: Իկոնիայի սելջուկները ներխուժում են Կիլիկիան, և նրանց սուլթան Քայքոբեդը (1220 - 1237) ստիպում է Հեթումին հարկ վճարել: Դրանից հետո Հեթումը ստիպված է լինում երկլեզվանի դրամներ հատել, որոնց վրա գրված է իր մուսուլման տիրոջ անունը:

Այդ ժամանակ Չինգիզ խանը, անցնելով Ինդոսի և Գանգեսի ափերով, շարժվում էր դեպի արևմուտք՝ իր ճանապարհին կործանելով ամեն ինչ: Հյուսիսային Պարսկաստանը, Մեծ Հայքը, Վրաստանը, որտեղ այդ ժամանակ թագավորում էր Ռուսուդանը (մի կին, որ պատմության մեջ հայտնի է մնացել իր անառակությամբ ու այլասերվածությամբ) նոր-նոր նվաճվել էր ահեղ աշխարհակալի կողմից: Հեթումը և Փոքր Ասիայի բոլոր քրիստոնյա և մահմեդական իշխողները միավորում են իրենց ուժերը և կասեցնում են Չինգիզ խանի հաղթարշավը, որն անցնում է Քուրդիստան, որտեղ էլ սպանվում է 1231 թվականին:

Այս հաղթանակն ընդամենը ժամանակավորապես կասեցնում է մոնղոլական հեղեղի հոսքը: Օքթայ խանը (1227 - 1241) ՝ Չինգիզի որդին ու գահաժառանգը, իր հորդաներն ուղղում է Կասպից ծովից արևմուտք ընկած երկրների վրա՝ ամենուր ամայացում սփռելով, ամեն ինչ մոխրացնելով ու դիակների կույտեր թողնելով իր հետևից:

Դա աննախադեպ կործանում է եղել՝ ինչպես անակնկալության, այնպես էլ դաժանության առումով: 1235 թվականին մոնղոլները կոտորում են Գանձակի գրեթե ամբողջ բնակչությանը, հաջորդ երկու տարիներին կողոպտում են Լոռին, Կայանը, Անին, Կարսը, 1242 թվականին՝ Կարինը (Էրզրում), ապա հնազանդեցնում են Իկոնիայի սուլթան Գայաթ էդ դին Կայքոսրու 2-րդին, որը սուլթանության գահին տիրել էր հարազատ հորը՝ Կայքոբադին սպանելով: Կայքոսրու 2-րդին մոնղոլները լիովին ջախջախել են Էրզրումի և Երզնկայի միջակայքում տեղի ունեցած ճակատամարտում, որից հետո սելջուկների տիրապետության տակ գտնվող Կեսարիան ու Սեբաստիան կողոպտվել են: Մոնղոլական սպառնալիքը սարսափեցրել է Հեթումին, քանի որ մոնղոլներն ընդհուպ մոտեցել են իր երկրի սահմաններին: Նա ստիպված է եղել շտապ հնազանդության պատրաստակամություն հայտնել նոր նվաճողներին, բայց Բաթու խանը պահանջել է, որ նա իրեն հանձնի Իկոնիայի սուլթանի մորը, կնոջը և դստերը, որոնք ապաստանել էին մայրաքաղաք Սիսի պալատում: Հեթումը հնազանդվել է մոնղոլ խանի կամքին, և Իկոնիայի սուլթան Կայքոսրուն, որպեսզի վրեժխնդիր լինի հյուրընկալության օրենքները խախտելու համար, աջակցել է Լամպրոնի տիրոջ՝ Կոստանդինի աներորդու ապստամբությանը, և նրանց հետ ներխուժել է Կիլիկիա: Հեթումն ապաստանել է Ադանայի ամրոցում, իսկ Կոստանդինը և կոնեթաբլ Սմբատը՝ Տարսոնում: Սակայն հետո Հեթումը, մոնղոլների օգնությամբ, իր երկրից վտարում է մահմեդականներին:

Նկարում՝ Լևոն 2-րդի բուլլան:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1148 | 0 | 0
Facebook