Идет загрузка...
Сегодня:  Среда, 06 Декабря, 2023 года

Статьи

Ֆրանսիացի նշանավոր հայագետ Ժակ դը Մորգանը Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն 2-րդի հաջորդների մասին (1)

20:27, Вторник, 12 Сентября, 2023 года
Ֆրանսիացի նշանավոր հայագետ Ժակ դը Մորգանը Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն 2-րդի հաջորդների մասին (1)
    
Մահվանից առաջ Լևոնը գահաժառանգ էր նշանակել իր դուստր Իզաբելին (Զաբելին), որին ծնել էր նրա երկրորդ կինը՝ Սիբիլը՝ Կիպրոսի Ամորի Լուզինյան թագավորի և Իզաբո Պլանտագենետի դուստրը և, հետևելով ցանկությանը, որ նա արտահայտել էր, երիտասարդ արքայադուստրը հռչակվում է թագուհի՝ Ադամ դը Գաստիմի խնամակալության ներքո: Բայց այն բանից հետո, երբ այս սենյորն սպանվել է իսմաիլյանների կողմից, Լապրոնների ընտանիքից Կոստանդինին բայլ են նշանակում: Բայց Իզաբելի թիկունքին կանգնած փոքրամասնությունն առաջ է մղում Անտիոքի դուքս Ռայմոնդ 3-րդի և Ռուպեն 2-րդի դուստր Ալիսի որդի Ռայմոնդ-Ռուպենին, և այս իշխանազունը մտնում է Կիլիկիա՝ հույս ունենալով տապալել Իզաբելին: Տարսոնի մոտաքայքում տեղի ունեցած ճակատամարտում Ռայմոնդ-Ռուպենը պարտվում է Կոստանդինին, գերվում է ու մահապատժի ենթարկվում:

Հայերի և լատինների միջև հարաբերությունների խզմանն սպառնացող այս հակամարտության վերջում բոլոր տարաձայնությունները հարթելու հակված Կոստանդինը երիտասարդ թագուհուն ամուսնացնում է Տրիպոլիի կոմս Ռայմոնդ Առաջինի որդի Ֆիլիպի հետ: Հայկական հասարակության աչքում խիստ ոչ ժողովրդական այս սենյորին, որը ցանկանում էր արևմտյան բարքերը ներմուծել Կիլիկիա, Կոստանդինը առևանգել է տալիս ու բանտարկում է Սսի ամրոցում, որտեղ երկու տարի անց նա մահանում է թունավորումից: Բայլը կարող էր թողնել թագավորությունն այդ վտանգավոր դրության մեջ՝ անցնելով թագուհու կողմը, որն ամուսնացած էր, սակայն ըստ էության ամուսնացած չէր: Բայց այս իրավիճակում Կոստանդինի վերաբերմունքը Ֆիլիպի նկատմամբ շարունակում է կասկած հարուցել նրա նվիրվածության առումով, քանի որ դաստիարակը ցանկացել էր, որ իր խնամակյալն ամուսնանա իր որդի Հեթումի հետ: Այդ ժամանակ Զաբելը 12 տարեկան է եղել և մի քանի հայ բարոններ, որոնք դեմ են եղել Կոստանդինի մտադրությանը և չեն կարողացել առանց խանդի դիտել, որ իրենց տերն է դառնում իրենց հավասարազոր մեկը՝ Լամպրոնի տերը, որը, միգուցե, հավանություն չտալով Ֆիլիպի սպանությանը, ստիպել է երիտասարդ թագուհուն իր լատին ծնողների մոտ՝ Սելևկիա փախչել:

Կոնստանդինը զորաջոկատ է մոտեցնում, որպեսզի պաշարի այն հրապարակը, որը պաշտպանում էին տաճարականները: Բայց նրանց մեծ մագիստր Բերտրանը, որն այդ ժամանակ մարտնչում էր Իկոնիայի սուլթան Ալա էդ դին Կայկոբադի դեմ, չցանկանալով նոր ծանրություն առնել իր ուսերին, զիջում է հայերին: Տարսոնի երիտասարդ թագուհին ստիպված էր համաձայնել Հեթումի հետ ամուսնությանը, որն այդ ամուսնությամբ դառնում էր Կիլիկիայի թագավոր: Նրա դրամների վրա, որոնք, ի դեպ, շատ են, մենք տեսնում ենք նրա հետ նաև Զաբելի պատկերը:

Նկարում՝ Ռուպեն-Ռայմոնդի դրամը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
604 | 0 | 0
Facebook