Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 07 Октября, 2024 года

Статьи

Եղել է մի ժամանակաշրջան, երբ Եգիպտոսում հայազգի վեզիրն է թագավորել

20:06, Понедельник, 11 Сентября, 2023 года
Եղել է մի ժամանակաշրջան, երբ Եգիպտոսում հայազգի վեզիրն է թագավորել

Նրա անունը հայ լինելու մասին չի վկայում, բայց բոլոր աղբյուրներն ընդգծել են, որ Բադր ալ Ջամալին ծագումով հայ է եղել: Արտասովոր ճակատագրի արժանացած այս հայորդին՝ երբեմնի ստրուկը, երբեմնի հայ քրիստոնյան ստիպողաբար հավատափոխ է եղել, դարձել է մամլյուք, ճակատամարտերում այնքան է աչքի ընկել իր խիզախությամբ ու հմուտ, շրջահայաց գործողություններով, որ աստիճանաբար բարձրացել է ու դարձել 909 թվականից մինչև 1171 թվականն ամբողջ Հյուսիսային Աֆրիկայում, Արաբական թերակղզում և Ասորիքում իշխած Ֆաթիմյան տոհմի խալիֆների զորքերի հրամանատար, իսկ 1074 թվականին խալիֆի կողմից նշանակվել է անսահմանափակ իշխանություն ունեցող վեզիր: Հանձնարարություն ստանալով կարգ ու կանոն հաստատել Եգիպտոսում՝ նա մահապատժի է ենթարկել անհնազանդ զորահրամանատարներին, այնուհետև վնասազերծել է հիսուն հազար ապստամբների՝ նրանց ստրկության վաճառելով: Այս ամենազոր հայազգի վեզիրը՝ Բադր ալ Ջամալին, ապստամբությունը ճնշելուց հետո 100 հազար հայի է հրավիրել Եգիպտոս ու բնակեցրել Նեղոս գետի ափերին:

Նկարում՝ Կահիրեի Բալ ալ Նասր դարպասը, որը կառուցել է Բադր ալ Ջամալին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
985 | 0 | 0
Facebook