Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ինչու՞ Նիդերլանդներ և ոչ թե Հոլանդիա

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
18:25, Воскресенье, 05 Февраля, 2023 года
Ինչու՞ Նիդերլանդներ և ոչ թե Հոլանդիա

Saturday, 14 January 2023

Ինչու՞ Նիդերլանդներ և ոչ թե Հոլանդիա


    

Նրանց համար, ովքեր տարակուսում են, թե ինչու երկիրը Հոլանդիայի փոխարեն, ճիշտը Նիդերլանդներ անվանելն է։

Պարզաբանում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության էջը ։

Embassy of the Netherlands in Armenia

Մեր երկրի պաշտոնական անվանումը Նիդերլանդների Թագավորություն է։ Նիդերլանդները 12 մարզ ունի, սակայն շատերը կիրառում են «Հոլանդիա» բառը, երբ խոսում են Նիդերլանդների մասին:

Ինչո՞ւ։

Նիդերլանդների երկու մարզերը՝ Noord-Holland և Zuid-Holland [Հյուսիսային և Հարավային Հոլանդիաներ] երկրի այն մասն են, որը կոչվում է Հոլանդիա: Մինչդեռ երկրի 12 մարզերը միասին ձևավորում են Նիդերլանդները։ Այդ մարզերն են՝ Հյուսիսային Հոլանդիա, Հարավային Հոլանդիա, Ֆլևոլենդ, Գելդերլենդ, Հյուսիսային Բրաբանտ, Օվերեյսել, Դրենթե, Ուտրեխտի մարզ, Խրոնինգենի մարզ, Ֆրիսլենդ, Զիլենդ, Լիմբուրգ։

1588-ից 1795 թվականներին Նիդերլանդների ներկա տարածքում Յոթ Նիդերլանդների Միացյալ Հանրապետությունն էր։ 1795 թվականին հանրապետությունը գրավվեց ֆրանսիական զորքերի կողմից, որտեղ 1806 թվականին Նապոլեոնը թագավոր նշանակեց իր եղբորը՝ Լուիին՝ երկիրը վերածելով թագավորության։ Նիդերլանդները Նապոլեոնի պարտությունից հետո մնաց թագավորություն։ Այն ժամանակ «Հոլանդիա» կոչվող հատվածը ամենամեծ ներդրումն ունեցավ Նիդերլանդների տնտեսության զարգացման և երկրի բարգավաճման գործում՝ դառնալով երկիրը մատնանշող ընդհանուր կրառվող անվանումը:

Ավելին // More

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
917 | 0 | 0
Facebook