Ափսո՜ս էր գիշերն այս՝
Անցա՜վ հենց այնպես -
Առա՜նց քո խոնավ շուրթերի,
Տեսնես ո՞վ էր որ այս կատակն արե՜ց
Եվ մեզ հեռացրեց իրարից…
Այդ ի՞նչից է որ դարձանք մենք շռա՜յլ՝
Գիշե՜ր կորցրինք առանց իրարու,
…Եվ պատուհանի տակ լապտերը մռա՜յլ
Այս գիշեր թվաց մի մե՜ծ լուսատու:
Այդ ի՞նչպես եղավ՝ չօծեցի՜նք լույսով
Կեսգիշերային խամրած աստղերին,
… Առանց մեզ տխրա՜ծ այս գիշերը զո՜վ
Գրա՜վ դրեցինք մորմոքին;
Չփայլեց գիշերն ուսերի՜դ ողորկ-
Ի՜նձ նման կարոտ մնաց մարմնիդ,
… Մենք շռա՜յլ եղանք ու սրտի դողո՜վ
Մի ամբո՜ղջ գիշեր կորցրինք: