Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Пятница, 06 Декабря, 2024 года

Статьи

2023թ, թրենդները ինտերիեր դիզայնում

12:51, Четверг, 02 Февраля, 2023 года
2023թ, թրենդները ինտերիեր դիզայնում

Գլոբալիզացիան, կլիմայական փոփոխությունները և շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունները

թողել են իրենց մեծ ազդեցությունը նաև ինտերիեր դիզայնի վրա։ 2023թ․ ինտերիեր դիզայնում թրենդների նպատակն է ստեղծել ներդաշնակ, հարմարավետ միջավայր առանց ավելորդությունների։
    
    

1. Էկլեկտիկ մոտեցում, մոդեռնի ու մյուս ոճերի համադրություն
    
    

Մոդեռն ոճի երևան գալն օգնում է այսօր շատերին հեռվանալ դասականի խստությունից ու կահավորելիս կիրառել բազում ստեղծագործ մոտեցումներ։ Մոդեռն ոճն այսօր հնարավորություն է տալիս դուրս գալ հարմարավետության զոնայից և օգտագործել այնպիսի դիզայներական լուծումներ, որոնք հատուկ են միայն ձեր անհատականությանը։
    
    
     Էկլեկտիկ մոտեցումը, որը հիմնական առանձնահատկությունն է լինելու 2023թ․ թրենդներում, շարունակում է մնալ ամենապահանջված լուծումներից ինտերիեր դիզայնում։ Այն ոչ թե ամբողջովին փոխում է այն ինչ-որ ժառանգաբար փոխանցվել է մեզ տարիների ընթացքում, այլ մի փոքր վերաիմաստավորվելով նոր շունչ է հաղորդում։ Եթե առաջ դժվար էր պատկերացնել ֆրանսիական պրովանսի, ամերիկյան քանթրիի, մոդեռնի ու հայ-թեքի համադրությունը, ապա այսօր դրանց միաձուլումն արդեն կանխատեսելի է: Էկլեկտիկ լուծումն էլ հենց հայտնի է ամենաանկանխատեսելի ու տարօրինակ իրերի համադրությունն իրականություն դարձնելով, oր՝․ եթե ձեր սենյակները կահավորված են հիմնականում մոդեռն ոճով, հանգիստ կարող եք ընտրել նաև ֆրանսիական պրովանս կամ ամերիկյան քանթրիից կամ էլ լոֆթից կահույք ի կտորներ կամ աքսեսուարներ։ Արդյունքը հաստատ չի հիասթափեցնի։
    
    
     2․ Դիզայներական նոր ճյուղ․ ջափանդի
    
    
     Մոդեռնի ու ամերիկյան քանթրիի համադրությունից զատ 2023թ․ ինտերիեր դիզայնում բավականին տարածված է մնալու նաև ջափանդին։ Այն ճապոնական վաբի-սաբի ու սկանդինավյան հյուգե կոնցեպտների ռեալիզացումն է ինտերիեր դիզայնում։ Հիմքում ունենալով մինիմալիստական տարրեր՝ ջափանդին ներկայացնում է ինտերիեր՝ համեմված սկանդինավյան հարմարավետությամբ, պարզությամբ ու պրակտիկությամբ և ճապոնական անկատարյալ սլացիկությամբ։
    
    
    

3․ Էկոլոգիապես և էրգոնոմիկ խելացի լուծումներ ինտերիերում
    
    

Շրջակա միջավայրի խնդիրներն ու կլիմայական փոփոխություններն այսօր ստիպում են ցուցաբերել ավելի զգուշավոր մոտեցում նույնիսկ տունը կահավորելիս ու կատարել խելացի որոշումներ։ Բնական նյութերի փոխարինողներն իդեալական տարբերակներ են բնության հանդեպ ձեր սերն ու հոգատարությունը ցույց տալու համար։ Օր․՝ բնական կաշվի փոխարեն կարող եք ընտրել էկո կաշվից կամ մեր հեղինակային դյուրաբլենդ կոչվող կտորից բազմոցները, որոնք և՛ հարմարավետ են երեկոյան ընտանիքով հավաքվելու ժամանակ, և՛ խնամելու պարագայում։
    
    
     Ինտերիերում խելացի լուծումներն աստիճանաբար սկսում են գերակշռել։ Աշխատելով տանից, ազատ ժամանակի մեծ մասն անցկացնելով տանը ցանկալի է, որ այն լինի մաքսիմալ հարմարավետ, ինչպես օրինակ, աշխատողների կամ դպրոցականների համար նախընտրելի են տրանսֆորմեր սեղանները, որոնք հնարավորություն են տալիս կառավարել սեղանի վերնամասի բարձրությունը։ Եթե տանը ունեք որպես աշխատասենյակ հատկացված անկյուն, հարմար են բազում պահոցներով գրասեղանները․ էլ ի՞նչ են պետք աշխատող մարդուն, եթե ոչ շատ դարակներ փաստաթղթերը կոկիկ դասավորելու ու չկորցնելու համար։ Մահճակալի մոտ վարդակներ չունե՞ք լուսամփոփները միացնելու կամ հեռախոսը քնելուց առաջ լիցքավորման թողնելու համար, ուրեմն ձեզ անհրաժեշտ են մեր ներկառուցված վարդակներով կողապահարանները։
    
     Հյուրասենյակում էլ ցանկանո՞ւմ եք այնպիսի բազկաթոռ, որին պառկելիս ամբողջ մարմինը կարողանա հանգստանալ, առաջարկում ենք դիտարկել ռեքլայներ կամ ճոճվող բազկաթոռները։
    
    

4․ Ըստ Բենջիամին Մուրի՝ տարվա գլխավոր գույնն է բուրգունդյան կարմիրը
    
    
    

2023թ․ շարունակում է իր նախորդների կատարած աշխատանքը։ Այն հավատարիմ է մնում բնականություն քարոզող հիմնական գունապնակին։ Սակայն, ինչպես անցած տարիներին, 2023թ․ էլ բոլոր դիզայներական տներն առանձնացրել են մեկ գույն, որ մեծամասամբ գերիշխելու է։ Տարվա հիմնական գույնն է բոսորագույնը։ Նեյտրալ գույներին զուգահեռ հասարակության մոտ արդեն ձևավորվել է նոր դինամիկ կայծի ստեղծման անհրաժեշտություն, որն էլ հենց սկսում է տան կահավորումից։
    
     Հնարավոր է ամբողջ տան կահավորելը չլինի բոսորագույն, սակայն տարբեր դետալներ, օրինակ՝ բազմոցը, կամ սեղանի վերնամասը, վարագույրը, կամ գորգը, լուսամփոփը, արդեն իսկ կփոփոխի սենյակի ընդհանուր տրամադրությունը։

Ո՞ր մոտեցումն եք փորձելու իրականացնել 2023 թվականին։


    
    
    

Источник: ashleyhome.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1419 | 0 | 0
Facebook