Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

48 միլիոն դոլարի ներդրումներ հայկական ստարտափներում՝ Օրիոնի աջակցությամբ

Tech News
Автор:
Tech News
11:55, Вторник, 24 Января, 2023 года
48 միլիոն դոլարի ներդրումներ հայկական ստարտափներում՝ Օրիոնի աջակցությամբ

Երևան, Հայաստան- Orion Worldwide Innovations-ի աջակցությամբ հայկական ստարտափներում 2020-2022 թվականներին ներդրումների ծավալը հասել է 48 միլիոն դոլարի: Անցած տարվա ներդրումները կազմել են 21 միլիոն դոլար:

Ներդրումներն ուղղվել են BAJ Accelerator ծրագիրն ավարտած ստարտափներին: Ծրագիրն անցել են ավելի քան 104 ստարտափներ, որոնք գտնվում են նախնականից մինչև A+ փուլերում: Մինչև ֆոնդհայթայթումը, ընկերությունները նախ անցնում են BAJ Accelerator 6-օրյա վերապատրաստման ծրագիրը, որը հիմնել են Օրիոնը, Բալթյան-ամերիկյան առևտրային պալատը և Ջեյքոբս Թեքնիոն-Քորնել Ինստիտուտը:

Հիմնական ներդրումները ներգրավվել են վենչուրային, կորպորատիվ վենչուրային ֆոնդերից, հրեշտակ ներդրողներից ու ընտանեկան գրասենյակներից: «Ներդրումներ ստացած ստարտափները գործում են ֆինթեխ, անվտանգության, առողջապահության, ռոբոտաշինության, ծրագրային ապահովման ոլորտներում: Այս տարի հունիսին Նյու Յորքում անցկացվելիք Orion Summit 2023-ը ստարտափների համար յուրահատուկ հնարավորություն է միջազգային փորձ և պոտենցիալ ներդրողների հետ նոր կապեր ձեռք բերելու համար», - նշել է «Orion Worldwide Innovations» -ի հիմնադիր, BAJ Accelerator ծրագրի համահիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

BAJ Accelerator ծրագրի հաջորդ խմբի վերապատրաստումը կմեկնարկի մայիսի 14-19-ին: Իսկ հունիսի 19-22-ին տեղի կունենա Orion Summit 2023-ը՝ «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:

«Orion» -ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Источник: Orion WI PR Department
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
793 | 0 | 0
Facebook