Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

«Ներդրումները դիրքավորում են Հայաստանը». Orion Summit 2023-ը տեղի կունենա հունիսին՝ Նյու Յորքում

Tech News
Автор:
Tech News
11:48, Вторник, 10 Января, 2023 года
«Ներդրումները դիրքավորում են Հայաստանը». Orion Summit 2023-ը տեղի կունենա հունիսին՝ Նյու Յորքում

Երևան, Հայաստան, - Orion Worldwide Innovations-ը հայտարարում է, որ Orion Summit 2023-ը տեղի կունենա աշխարհի ֆինանսական կենտրոնում՝ Նյու Յորք քաղաքում, հունիսի 19-22-ին, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: Միջոցառումը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:

Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների մեկնարկն ազդարարող տեսանյութը հրապարակվել է այսօր՝ Օրիոնի պաշտոնական հարթակներում:

«Orion Summit 2022-ի հաջողությունը մեզ վստահություն տվեց ավելի հավակնոտ ծրագրեր կազմելու և իրագործելու ստարտափ էկոհամակարգերի և տնտեսության զարգացման համար: Այս տարի գագաթնաժողովի նպատակն է ստեղծել բանկային ներդրումների միջավայր և խթանել համաշխարհային գործընկերությունը՝ Հայաստանում միաձուլումների և ձեռքբերումների (M&A), կորպորատիվ վենչուրային ֆոնդերի և ընտանեկան գրասենյակների զարգացման միջոցով», - նշել է «Orion Worldwide Innovations Armenia» -ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։

«Orion Summit 2023-ի առաքելությունն է խթանել նորարարության արագ աճը և դիրքավորել Հայաստանն ու հայ ազգը՝ որպես համաշխարհային տնտեսության և հասարակության բարեկեցության ազդեցիկ ուժ, ինչպես նաև դիրքավորել Հայաստանն աշխարհում՝ Թվային Ջուղա ցանցի գործունեության միջոցով: Մենք պատրաստ ենք համագործակցելու և այս ճանապարհն անցնելու պետական ու մասնավոր ընկերությունների հետ», - նշել է «Orion Worldwide Innovations» -ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

«Orion» -ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Источник: Orion WI PR Department
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
640 | 0 | 0
Facebook