Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

«Նա ինչպես հարկն է պատժված կլինի, եթե ամեն օր պատարագ լսի»

12:43, Понедельник, 21 Ноября, 2022 года
«Նա ինչպես հարկն է պատժված կլինի, եթե ամեն օր պատարագ լսի»

Փարիզի Պանթեոնի գետնադամբարանի պարունակած 300 շիրիմներից այժմ զբաղեցված է միայն 75-ը: Եվ դրանց մեծ մասն էլ նապոլեոնյան ժամանակաշրջանի՝ արդեն գրեթե մոռացված «մեծ» գեներալների, մարշալների ու ու սենատորների շիրիմներ են: Այնուամենայնիվ, այդտեղ հերոսական անձանց պակասություն չկա: Պանթեոնում են իրենց վերջնական հանգիստը գտել Ժաննա դ՛Արկը, նախագահ Կլեմանսոն, Մոնտենը, Վոլտերը:

1791 թվականի հուլիսի 10-ին ֆրանսիացի մեծ փիլիսոփա ու գրող, Լուսավորության դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ, եկեղեցու անհողդողդ հակառակորդ Վոլտերի՝ ծաղիներով զարդարված դագաղը, որը դրված էր 12 սպիտակաթույր ձիեր լծած կառքին, մտնում է Փարիզ: Նրան հանդիսավորապես տեղ են հատկացնում Պանթեոնում: Երեք տարի անց Պանթեոնում Վոլտերին է միանում Ժան-Ժակ Ռուսոն՝ նույն Լուսավորության դարաշրջանի մյուս կարկառուն գործիչը, որն ամբողջ կյանքում Վոլտերի կատաղի հակառակորդն է եղել: Ասել կուզի՝ «Վոլտե՛ր, դու մահվանից հետո էլ խաղաղ կյանք չե՛ս ունենալու»: Եվս մի քանի տարի անց՝ 1815 թվականին, երբ Բուրբոնները վերադառնում են, կաթոլիկ եկեղեցու այդ մեծ հայհոյողի արձանը, Լյուդովիկոս 18-րդի հրամանով, տեղափոխվում է Պանթեոնի սյունազարդ սրահ, իսկ աճյունն էլ Պանթեոնից չի հանվում: «Նա ինչպես հարկն է պատժված կլինի, եթե ամեն օր պատարագ լսի», -ասել է թագավորը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
782 | 0 | 0
Facebook