Հրեական անեկդոտներ
Դատվում են հրեան և հայը: Լրագրողներին դատարանի դահլիճ չեն թողնում: Դատավարության ավարտից հետո լրագրողները հարցնում են դատավորին, թե գործն ինչ ավարտ ունեցավ: -Դատախազին 15 տարի տրվեց, - պատասխանում է դատավորը: *** Ապահովական գործակալը Բենիամինին համոզում է ապահովագրվել հրդեհից և կողոպուտից, որից հետո նախազգուշացնում է. -Բայց դուք հիշեք, որ ընկերությունը չի փոխհատուցի, եթե ձեր տունն ինքներդ հրկիզեք: Բենիամինը գոռում է տան մյուս սենյակում գտնվող կնոջը. -Գենյա՛, ես անմիջապես էլ զգացի, որ այս գործում ինչ-որ բան մաքուր չէ: *** Հայտնվելով դժվարին ֆինանսական վիճակում՝ երբեմնի Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Իոսիֆը փոխառություն է խնդրում մի հարուստ հրեա բանկիրից: Պայմանագիրը կնքելու ժամանակ երկրի վարչապետը բանկիրի ականջին շշնջում է. -Ձեր որդին վտանգավոր անարխիստ է: Լավ կլինի, որ նրան արտասահման ուղարկեք, այլապես մենք ստիպված կլինենք նրան ձերբակալել: Լսելով այդ նորությունը՝ բանկիը սեղանին է դնում ոսկե գրիչը. -Չեմ ստորագրի, փոխառությունը չեղյալ եմ հայտարարում: -Բայց ինչո՞ւ: Մի՞թե դուք չեք վստահում Ավստրո-Հունգարիայի միապետին: -Չե՛մ վստահում: Սա ի՞նչ միապետություն է, որ վախենում է իմ Մովսեսից: *** Սեմեո՛ն, հիշո՞ւմ ես, որ ինձ հարյուր դոլար ես պարտք: -Մինչև մահ-գերեզման հիշելո՛ւ եմ: *** Ծեր հրեան տնից դուրս գալիս մի մեծ ծիածան է տեսնում քաղաքի վրա կամար կապած: Նա երկար նայում է ծիածանին ու ինքն իրեն քրթմնջում. -Էսպիսի բաների համար նրանք փող ունե՜ն: *** Միացյալ նահանգների մանկապարտեզներից մեկի դաստիրարակչուհին հնգամյա երեխաներին հարցնում է, թե ով է, նրանց կարծիքով, աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր մարդը: Ճիշտ պատասխանի համար դաստիարակչուհին երկու դոլար է խոստանում: Շոտլանդական արմատներ ունեցող երեխան տալիս է սուրբ Պատրիկի անունը, իռլանդական արմատներ ունեցողը՝ սուրբ Անդրեասի, իսկ հրեա երեխան ասում է, թե բոլոր ժամանակների ամենանշանավոր մարդը Հիսուս Քրիստոսն է: Դաստիարակչուհին գովում է հրեա երեխային. -Ճի՛շտ է: Կեցցե՛ս: Բայց չէ՞ որ դու հրեա ես, ինչո՞ւ տվեցիր Հիսուսի անունը: -Հոգուս խորքում ես գիտեմ, որ ամենանշանավորը Մովսեսն է, բայց բիզնեսը բիզնես է մնում: *** Եթե սարը Մուհամմեդի մոտ չի գնում, կնշանակի հրեան նրան ավելի շատ է վճարել: *** Ռաբինովիչն ամուսնական զույգին ցույց է տալիս իր ամառանոցը, որը ցանկանում է վաճառել: -Եկեք այսպես անենք, -ասում է նա գնորդներին, - դուք կասեք այն գինը, որը պատրաստ եք վճարել, մենք սրտանց կծիծաղենք, որից հետո գնի մասին կխոսենք: *** Ամեն ուրբաթ տարեց աղքատ հրեան անվճար սնվում է հարուստ հրեայի տանը: Մի անգամ էլ նա ճաշելու է գալիս բոլորովին երիտասարդ մի տղամարդու հետ, որին նույնպես սեղան է նստեցնում: -Իսկ սա՞ ով է, - հարցնում է տանտերը: -Փեսա՛ս է: Ես նրան խոստացել եմ ամուսնությունից հետո մեկ տարի կերակրել: *** -Ձեր խանութում վաճառվո՞ւմ են այնպիսի լուցկիներ, որոնց գլխիկները հակառակ կողմում լինեն: Ոչ հրեա վաճառողը պատասխանում է . -Մենք այդպիսի լուցկիներ չունենք: Ազգությամբ հրեա վաճառողը պատասխանում է. -Հիմա՛ կնայեմ: Վերևի դարակում կարծեմ մեկ տուփ մնացել է: *** -Ռաբինովի՛չ, լսե՞լ ես, Իսրայելը լրջորեն հիվանդացել է: -Հետաքրքի՛ր է, ինչո՞ւ է նա դրա կարիքն զգացել: *** Երկու հրեայի, մեկը տասը տարով, մյուսը՝ 15 տարով դատապարտված, նույն խցում են բանտարկում: 15 տարով դատապարտվածը բախտակցին ասում է. -Դու դռա՛ն մոտ պառկիր…քեզ շուտ են ազատելու: |