Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ Է․ ԶՐԿԵԼ ՄԱՆԴԱՏԻՑ ՌևԱՆՇԻՍՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ և ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑԱԾ ԱՀՌԵԼԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ․

08:43, Среда, 16 Ноября, 2022 года
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ Է․ ԶՐԿԵԼ ՄԱՆԴԱՏԻՑ ՌևԱՆՇԻՍՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ և ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑԱԾ ԱՀՌԵԼԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ․
    
16-09-22թ․
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ Է․ ԶՐԿԵԼ ՄԱՆԴԱՏԻՑ ՌևԱՆՇԻՍՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ և ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑԱԾ ԱՀՌԵԼԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ․
    
    
     Որպես նախաբան ասեմ․Ղարաբաղյան կլանը Արցախի պատերազմի մեջ մեղադրում է Վարչապետին, կառչելով «Արցախը Հայաստան է» ձևակերպումից, բայց մոռանում են, որ այդ խոսքին անմիջապես հետևեց Վիտալիկի «Ով Արցախը Հայաստանի մարզ համարի, թող չհատի Արցախի սահմանը» և հայտարարեց, որ իրենք կայացած պետություն են օրենսդրական բոլոր ատրիբուտներով․․․ես կասեի Ալիևին կատաղեցրեց հենց Վիտալիկի այդ արտահայտությունը, որ Արցախն անկախ պետություն է․այնպես որ արցախցիներ․ և Հայաստանյան ռևանշիստներ այդ որ Նիկոլին առել եք նշանառության տակ պահանջներ եք դնում Արցախի հարցերը լուծելու, ասեմ․ Քոչից ու վիտալիկից պահանջեք զբաղվեն Արցախի կարգավիճակի հարցերով․Արցախը բանակցություններից դուրս թողնողն էլ, պատերազմ սարքողն էլ, դավադրաբար պարտության մատնելու հեղինակները Ղարաբաղյան կլանն է, որ իրենց ծախած հողերի պարտքերը փակվեցին, Շուշին ու Հադրութն էլ տոկոսը վրան․․․Միլիարդները դուք լափեք, Նիկո՞լը պատասխանը տա․․․դուք բացահայտված եք, ու խայտառակված, դրա համար մտաք խորհրդարան․
     ՍԱ Ի ՄԻՋԱՅԼՈՑ․ ՇԱՐՈՒՆԱԿԵՄ ՄԻՏՔՍ, , ,
    
Իրենց ընդդիմադիր համարող փողոցային ռևանշիստները, երբ տեսան ու համոզվեցին, որ Քոչի բաժանած փողերով կրիտիկական զանգված չի հավաքվում, ինչպես ասում էն «էշից ընկած վիճակում են» այսօր Սեյրան Օհանյանը խոստովանեց, և պատճատաբանեց տարբեր խանգարող հանգամանքներ, որ պատճառ դարձան իրենց պարտությանը, բայց իրականում լավ էլ զգացել, համոզվել էին, որ ժողովուրդը թքած ունի իրենց ու իրենց շեֆերի վրա ու իրենք հավերժ մերժված են․խայտառակությունից փրկվելու, իրենց արդարացնելու համար, ի վերջո կողնորոշվեցին․ մտնել խորհրդարան, չզրկվել անձեռնմխելիություն ընձեռնող այդքան կարևոր իրենց մանդատներից, բարձր աշխատավարձից, սակայն չհրաժարվելով խորհրդարանը ներսից պայթելու իրենց ավանդական կարգախոսից, ինչպես իրենց շեֆը՝ Քոչն է ծրագրել՝ քոքը մինչև վերջ մաշեցնելուց, , , փաստորեն որոշել են փողոցային պայքարը կրկին տեղափոխեն խորհրդարան․․․Եվ այսօր խորհրդարանում իր բացման խոսքում դաշնակ Աղվան Վարդանյանը վերհաստատեց, որ մինչև վերջ քոքը մաշեցնելու Քոչին տված խոստումն ուժի մեջ է, մի բան էլ ավել․ տեսնես հիմա՞ ինչ դավեր են ծրագրում, ինչպես այսօր Մամիջանյանը հայտարարեց, որ ընդհատակյա աշխատանքներ են տանում․ Փաստն եմ արձանագրում․ սրանք գեթ մի նպատակ ունեն․ ի՞նչ Արցախ, ի՞նչ Հայաստան, ի՞նչ փրկություն․․․ այս ամենը միֆ է, շղարշ, միջոց ժողովրդին Նիկոլի դեմ հանելու համար, , , Ղարաբաղյան կլանն իրենց պարագլուխներով ու նրանցից սնվող արբայնակներով հեղափոխությունից անմիջապես հետո ամեն ստոր քայլի դիմեցին․ պատերազմ սարքեցին, դավադրաբար տարան պարտության, էլ ներքին պայմանավորվածություն Ալիևի հետ գերիներին չվերադարձնելը, էլ Սև Լճում ազերի զինվորներով լցնելը, էլ պատերազմական գործողություններ Հայաստանի սահմաներին, որ առ այսօր կրակոցները չեն դադարում, ․․․չմոռանամ ասել, անգամ քանիցս մահափորձ կազմակերպեցին Նիկոլի դեմ, որ Նիկոլին տապալեն, իշխանությունը զավթեն․․․ներքին թշնամին իր գործողություններով սնուցում է Ալիևին․․․ պատկերացնու՞մ եք ինչքան ամուր է վարչապետիս կամքը, ինչքան հզոր հոգի ունի, արհամարում է, թողել է, որ ընթացք առած ինքնաոչնչացման պրոցեսը հասնի իր տրամաբանական ավարտին և իր ճամփից կամովին մաքրվեն, ձեռքերը չկեղտոտի․․․այսօր խորհրդարանում Աղվան Վարդանյանն իր բացման խոսքում իրենց պարտությունը քողարկելու համար հայտարարում էր, թե իբր «հույժ կարևոր օրակարգային խնդիրներն են պատճառը, որ իրենք «ընդդիմադիրներով» որոշեցին վերադառնալ խորհրդարան» ․․բա չասե՞մ՝ ստի հերն անիծա՞ծ, փողոցում ձեզ ո՞վ շան տեղ դրեց, որ մնայիք փողոցում, ուղղակի հավայի հաչում էիք․․․հիմա էս ի՞նչ բլեֆ է․ օրակարգային հարցեր, չէ մի․ ձեր առաջ քաշած օրակարգային հարցերը ե՞րբ են եղել ընդունելի, որ հիմա ձևացնում եք, թե դուք լուրջ օրակարգային հարցեր ունեք․կամ թե անհանգիստ եք մեր երկրի այս վիճակի համար․ չէ՞ որ այս վիճակը ստեղծողը ձեր թուրք առաջնորդն է և դուք․․․իրականում ձեր օրակարգում դրված է․ ամեն կերպ կաթվածահար անեք խորհրդարանի աշխատանքները և լաչառ կնոջ նման հարայ տաք, աղաղակեք, «ժողովուրդ տեսե՜ք, տեսե՜ք մենք Արցախի փրկության ծրագրեր ունենք, բայց մեր ձայնը լսելի չէ» ու վազեք փողոց․․․ իրականում ձեր օրակարգում դրված է մի կարևոր առաջադրանք․ կյանքի կոչել թուրք Քոչի ծրագրերը․ «տապալել Փաշինյանին, որ տիրի մեր երկրին, որպեսզի կյանքի կոչի Հայաստանն ու Արցախը միութենական կազմի մեջ մտցնելու իր վաղեմի խոստումը Պուտինին ․տարիներ շարունակ գաղտնի էր պահում, բայց վերջերս գաղտնազերձեց․ այդ նպատակով Քոչը Լևոնին, Սերժին, Վեհափառին և երկու մարզպետների հավաքել էր վեհարանում և համոզում էր, որ մեր երկրի միակ փրկությունը «Ռուսաստանի կազմի մեջ մտնելն է» ահա խորհրդարան մտնելու ձեր իրական օրակարգը ․․․արդյունքում այդ քայլը չվրիպեց Պուտինի աչքից և Վեհափառն արժանացավ պարգևատրման, երևի արդեն իր կողմից այդ փաստաթուղթն ստորագրե՞լ է, տվե՞լ է իր համաձայնությունը, կամ ուրիշ ծառայություննե՞ր էլ ուներ մատուցած․ ի՞նչ իմանանք, թե ազգի թիկունքին ինչ դավեր են նյութում․ մաֆյոզ վեհափառից ամեն բան սպասելի է, մեր հոգևոր հավատքն էլ է պղծել, Ղարաբաղյան կլանի հետ պառակտեց երկիրը․․․ՄԻՏՔՍ ՇԱՐՈՒՆԱԿԵՄ․ Ասեմ, որ դուք ինձ համար շա՜տ վաղուց եք բացահայտված դաշնակներ, Արթուր Մկրտչյանի սպանությունից սկսած, Քոչի Մեղրին Լաչինի հետ փոխանակելու, անգամ Քոչին փրկելու համար ձեր տեռորստական ձեռագիրը թողեցիք 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սահմռկեցուցիչ սպանդ կազմակերպելով, որը շատ նման էր ԱՍԱԼԱ-ի գործողություններին․․․մի օր էլ դա կբացահայտվի․․շարունակեմ․ դուք պապանձվեցիք, երբ Քոչը կյանքի կոչեց ազգադավ «Մադրիդյան սկզբունքները» ծպտուն չհանեցիք, իսկ երբ իշխանության գլուխ անցավ Սերժը և հենց նախագահման առաջին տարին՝ 2008-ին ցրցամ տվեց իր ֆուտբոլային դիվանագիտությունը, ես «Բաց նամակով» դիմեցի ձեզ․ որ ձեր բողոքի ձայնը բարձրացնեիք․ ձեր լռությունից օգտվելով սկսվեց սիրախաղը թուրքիայի հետ և արդյունքում 2009-ի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում կնքվեցին ազգադավ պրոտոկոլները, որտեղ «Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, Թուրքիան էլ Հայաստանի» ․․․ այսինքն մենք պահանջատեր չենք և իզուր ենք մեկ դար պայքարել մեր պատմական հայրենիքի համար․․․ դուք շուրջ 10-ը տարի ծվարեցիք խորհրդարանում և պապանձվեցիք, քանզի Սերժը ձեր բերաններն ամուր փակել էր, կաշառելով ձեզ մի քանի նախարարական պորտֆելներով, գյուղապետի և մարզպետների աթոռներով․ այդ թվում մարզպետ էր և Իշխանիկը․ պատկերացնու՞մ եք․․․շուրջ 10 տարի գրեթե միայնակ եմ պայքարել այդ պռոտոկոլների դեմ ու պահանջել եմ հետ կանչել այդ ազգադավ արձանագրությունները, , , չմոռանամ ասել․ այդ նախարարներին եթե Սերժն ասեր մեռի՝ կմեռնեին և պատահական չէ, որ Ամուլ- սարի բացման թույլատվությունը դաշնակ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն է ստորագրել, այնուհետև նրան փոխարինեց Արծվիկ Մինասյանը, , , չեմ ուզում մանրամասնեմ, թե դաշնակ նախարարներին ինչ փողեր էին բերում այդ պորտֆելները, քանզի հոդվածս շատ երկարեց, տարբեր ժամանակ ներկայացրել եմ․․․ ՀԻՄԱ ՄԻԱՅՆ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ․ դուք մեր ազգի ցեցերն եք․ անհայրենիք, փողամոլ սրիկաներ եք, հենց դրա համար էլ ժողովրդի գիտակից մասսան ձեզ ատում է, ձեզանից զզվում է, չի ընդունում․միայն ափսոսում եմ այն երիտասարդներին, որ մոլորության մեջ են, հայրենասիրական մղումներով անդամագրվում են դաշնակցությանը․ և այդ չահիճից դուրս գալը գրեթե անհնար է, դուք մեր սերունդներին եք փչացնում․․․նրանց մասնակիցն եք դարձնում Հայաստանը պետականազրկելու ձեր հանցագործ, թուրք շեֆի ծրագրերը կյանքի կոչելու հայակործան դավադրությանը, բայց ձեզ պետք է հիասթափեցնեմ, ձեր բոլոր ջանքերը ձախողված են, քանզի մենք ունենք մեր երկրին նվիրյալ առաջնորդ՝ հանձինս մեր վարչապետի և ժողովուրդն ամուր նրա թիկունքին է․․․Այսօր, որ Ֆրանսիայի սենատն օրինագիծ ընդունեց Ադրբեջանին պատժամիջոցներ կիրառելու համար, դա մեր վարչապետի, կառավարության ջանքերի շնորհիվ է, անգամ Բայդենի Հայոց ցեղասպանությունը ճանաչելը, դարձյալ մեր ժողովրդավար վարչապետին հարգանքի, վստահության, նրա վարկանիշի պատվին էր, , , այնպես որ Աղվան Վարդանյան բացահայտված եք․ փաստորեն դաշնակներով միացել եք Հայաստանը պետականազրկելու ձգտող թուրք Քոչի ազգադավ ծրագրերը կյանքի կոչելու, այդ օրակարգն է ձեր առաջադրանքը․․․եթե նախկինում Քոչն իր հեռահար նպատակները խիստ գաղտնի էր պահում, բայց վերջերս բացահայտ հայտարարեց, որ Հայաստանի միակ փրկությունն է Ռուսաստանի կազմի մեջ մտնելն է և դուք չեք դադարում նրան օգնել, որ մեզ զրկի պետականությոնից, հիմա չեմ կասկածում, եթե Էրդողանը մեծ գումարներ խոստանա, նրա համար կբացեք մեծ Թուրանի դռները, , , ․ պարզ է մեծ գումարների դիմաց եք այդ ծառայությունները մատուցում, դուք թաց տեղը պառկողը չե՜ք․ դուք անգամ Անդրանիկին էիք թուրքերին հանձնում, որ իշխանություն ունենաք, հիմա Նիկոլն ո՞վ է ձեզ համար, որ չծախեք․ դուք հայրենիքի նվիրյալներին ձեր ճամփից հեռացնում եք, որ ձեզ ներկայացնեք հայրենիքի միակ փրկիչները․հիշեցնեմ․ իմ դեմ էլ այստեղ արշավ սկսեցիք, այստեղի դաշնակներին հանեցիք իմ դեմ, քանզի շատ վաղուց եմ ձեր դեմ պայքարում և իշխանություններից այսօր էլ եմ պահանջում, որ կասեցվի ՀՅԴ բյուրոյի գերագույն մարմնի գործունեությունը ՀՀ-ում և փակվեն Հայաստանի տարածքում եղած ձեր ՀՅԴ բոլոր գրասենյակները․․․ասեմ նաև, որ դա հանրային պահանջ է և սոցցանցերում հաճախ ենք հանդիպում․․․ դուք հանցագործ, թալանչի թուրք Քոչի հանցակիցներն եք․փողի մեռած ծախված դաշնակ պարագլուխներ անիծված լինեք սերնդե- սերունդ, , , գալու է ձեր պատասխան տալու ժամանակը․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Источник: (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1080 | 0 | 0
Facebook