Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Կենդանակերպի նշանների ծագման մասին

18:35, Понедельник, 14 Ноября, 2022 года
Կենդանակերպի նշանների ծագման մասին

Հին Ալեքսանդրիան լուրջ աստղագետներ է ունեցել, բայց այստեղ մեծ տարածում է ունեցել նաև հասարակ ժողովրդի և բանաստեղծների աստղագիտությունը: Դարերի փորձությանը դրանք ավելի լավ են դիմացել, եղել են առավել կենսունակ: Ոլորտների կամ էպիցիկլերի տեսությունը հիմա հիշում են միայն գիտության պատմաբանները, իսկ երկնային համաստեղությունների անուններն առ այսօր նույնն են, ինչ հին հույների ժամանակներում: Բայց այդ համաստեղությունների անունների հետ կապված առասպելներն այժմ ոչ բոլորն են հիշում: Կարծում եմ՝ արժե հիշեցնել:

Հնում աստղազարդ երկինքում տեղի ունեցող տեղաշարժերին հետևողների ուշադրությունն առավել գրավել է այն աստղերի շերտը, որում միայն հնարավոր է եղել նկատել հինգ մոլորակները, նաև Լուսինն ու Արևը: Երկնքի այդ գերիշխող շերտը («զոդիակոս», այսինքն՝ «կենդանիների շրջան» կամ «կենդանակերպ») բաժանված է եղել 12 համաստեղության կամ աստղաբույլի, որոնց միջով երկնքում իր տեսանելի տարեկան շարժման ժամանակ անցնում է արևը:

Հունական առասպելների հետ կապված կարևորագույն համաստեղություններն ու աստղերը հետևյալներն են. Մեծ Արջը, հունարեն՝ Արկտոս (այստեղից էլ Արկտիկա և Անատարկտիդա) կապված է Կալլիստոյի մասին առասպելի հետ: Կառավարը (Սայլորդ) Էնոմայոսի և Միրտիլոսի սայլորդն է: Եզնարածը երկինք տարված Տրիպտոլեմոսն է (իսկ ըստ մեկ այլ տարբերակի՝ Իկարիոսը):

Խոյն այն ոսկե ոչխարն է, որի գեղմը ձեռք գցելու համար Կոլխիդա են նավարկել արգոնավորդները:

Ցուլն այն ցուլն է, որին վերածվել է Զևսը, որպեսզի առևանգի արքայադուստր Եվրոպեին:

Երկվորյակները դրանք դիոսկուրոսներ Կաստորն ու Պոլիդեկեսն են՝ Տինդարեոսի և Լեդայի որդիները. Տինդարեոսին Զևսն անմահություն է պարգևել, որովհետև Տինդարոսը նրա որդին է եղել, իսկ Կաստորը մահկանացու հորից է ծնվել, բայց նրանք այնքան են սիրել մեկմեկու, որ աստվածները չեն ցանկացել նրանց իրարից բաժանել:

Խեցգետինը դա նա է, որը, Հերայի հրամանով կառչել է Հերակլեսի ոտքից, որպեսզի խայթի նրան, երբ նա պայքարելիս է եղել Լեռնեյան հիդրայի դեմ: Երբ այդ մտադրությունը չի իրականանում, աստվածուհի Հերան խեցգետնին փոխադրում է երկինք՝ Հերակլեսի համաստեղության ոտքերի տակ (իսկ Հիդրայի համաստեղությունը գտնվում է նրա կողքին):

Առյուծը դա Նեմեյան առյուծն է՝ Հերակլեսի առաջին սխրանքի զոհը:

Կույսը՝ Ճշմարտության աստվածուհին, վերջինն է աստվածներից, որ լքել է մեղսական աշխարհը. նրա կողքին Կշեռքն է՝ նրա արդարամտության խորհրդանիշը: Կույսի համաստեղությունը կապված է Իկարիոսի դստեր վշտի մասին եղած առասպելի և կամ Աստրեայի մասին առասպելի հետ, ըստ որի, Աստրեան Ոսկե դարից հետո լքել է մեղսական երկիրը:

Կարիճն այն հրեշն է, որը սպանել է Օրիոնին, որը փախչում է նրանից դեպի երկնքի հակադիր ծայրը: Դրանց մասին հետո կպատմեմ:

Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս և Ձուկ համաստեղությունների մասին հույները պարզորոշ ոչինչ չեն կարողացել պատմել. առավելագույնը նրանք ենթադրել են, թե Ջրհոսը գուցեև Գանիմեդեսն է՝ Զևսի մատռվակը, կամ էլ Դևկալիոնը՝ համաշխարհային ջրհեղեղի հերոսը:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1907 | 0 | 0
Facebook