Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Երազա՜նք է՝ ուրիշ ոչի՜նչ- խելացնո՜ր պատկերացում…

22:04, Суббота, 12 Ноября, 2022 года
Երազա՜նք է՝ ուրիշ ոչի՜նչ- խելացնո՜ր պատկերացում…
    
    

- - - - - - - - - - - - - - - - - - - - -

Ես երգեցի՜ քեզ համար

խռպոտ ձայնով մի սիրերգ,

Նոտաներով, որ մինչ ա՜յս

չի՛ արարվել ոչ մի երգ:


    

Թպրտո՜ւմ է կուրծքդ ուժգին

շորդ անում վե՜ր ու վար,

Աչքերիցս կարոտագի՛ն

թաքցնելո՜վ ինչ-որ բան:


    

Շորերիդ տակ խա՜ղ է անում

իմ վաղեմի թշնամին,

Ու նախա՜նձն է իմ շարժում

փոքրի՜կ, թեթև՜ այդ քամին:


    

Իմ աշխա՜րհն է շորերիդ տակ

արբում ուրիշ ձեռքերով,

Ու ճկվե՜լ է մեջքդ բարակ

մեղքը խոցող ցավերով:


    

Քամին կանչող կուրծքդ թողա՜ծ

փաթաթվե՛լ է վարսերիդ,

…Մե՜ղք եմ գալիս բռունցք դարձած

իմ ձանձրացող մատներին:


    

Քո մարմինը բո՜րբ ու անհագ

տրված օդից ստեղծվածի՛ն,

Միևնո՜ւյն է բուրում է տա՜ք

բուրում է տա՜ք - խենթածին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
960 | 0 | 0
Facebook