Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

«Պատերազմում ոչ ոք երկու անգամ չի սխալվում»

22:31, Четверг, 10 Ноября, 2022 года
«Պատերազմում ոչ ոք երկու անգամ չի սխալվում»

Մ.թ.ա. 5-րդ դարում ապրած աթենացի զորավար Լամաքոսը՝ բանաստեղծ Քսենոփանեսի որդին, որին հույն նշանավոր երգիծաբան Արիստոփանեսը մեղադրել է չափից դուրս, ավելորդ ռազմատենչության մեջ, և որը, ըստ Պլուտարքոսի, այնքան աղքատ է եղել, որ Աթենքի գանձարանը նրան փող է հատկացրել, որպեսզի հագուստ և կոշիկ գնի, աթենացի երկու այլ նշանավոր զորահրամանատարների՝ Ալքիվիադեսի և Նիկեասի հետ գլխավորել է Սիցիլիան գրավելու ուղարկված զորախումբը: Այս արշավանքը պարտությամբ է ավարտվել՝ մասնավորապես այն պատճառով, որ մյուս երկու հրամանատարները մերժել են Սիրակուզա քաղաքը գրոհով գրավելու նրա ծրագիրը: 414 թվականի ամռանը Սիրակուզայի պարիսպների տակ Լամաքոսը զոհվել է:

Մի անգամ այս զորավարը նկատողություն է արել իր զորքի հարյուրապետերից մեկին մարտական գործողության ժամանակ թույլ տված սխալի համար: Երբ վերջինս վստահեցրել է, թե այդ սխալն այլևս չի կրկնվի, Լամաքոսը նրան ասել է.

«Պատերազմում ոչ ոք երկու անգամ չի սխալվում»: Այսինքն՝ մարտի ժամանակ հրամանատարի թույլ տված թեկուզ մեկ սխալը կարող է կործանարար լինել:

Նկարում՝ Սիրակուզայի հունական թատրոնի ավերակները:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1506 | 0 | 0
Facebook