Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Վաղանցուկ վեհապետեր. «Ալբանիայի նախկին թագավոր»-ը

19:27, Суббота, 05 Ноября, 2022 года
Վաղանցուկ վեհապետեր. «Ալբանիայի նախկին թագավոր»-ը

Օտտո Առաջին (Օտտո Վիտտ) – Այս անձնավորությունը գերմանացի ծաղրածու է եղել: Ծնվել է 1872 թվականին, մահացել՝ 1958-ին: 1913 թվականի օգոստոսի 13-ին թագադրվել է որպես Ալբանիայի թագավոր և գահակալել է ընդամենը 3 օր: Տոնավաճառային միջավայրի ծնունդ փոքրիկ Օտտոն գրեթե անգրագետ է եղել: Մանուկ հասակից նրան ցուցադրել են տոնավաճառներում աճպարարների ներկայացումների ժամանակ: Պատանի տարիքում հեռանալով այս միջավայրից՝ նա բազում մասնագիտություններ է փորձել (ներկարար, անասուն մորթող-մաշկող, շինարարական բանվոր, պանդոկապան), զբաղվել է նաև մաքսանենգությամբ, Հնդկաստանում ջրասուզակ է դարձել, ծառայել է թուրքական բանակում, հայտնի է եղել որպես հմուտ ու ճարպիկ խաբեբա: Սակայն, խաբեբայություններից մեկը չի կարողացել գլուխ բերել, և նա ձերբակալվել ու Բարսելոնայի բանտ է նետվել: Բանտում Օտտոն ծանոթացել է Մաքս Շլեպզիգ անունով մի գերմանացու հետ: Նրանք կաշառել են բանտապահներին, փախել են բանտից և երբեք իրարից չեն բաժանվել՝ շրջիկ կրկեսների կազմում միասին ոտքի տակ տալով ամբողջ Եվրոպան՝ Օտտոն որպես ծաղրածու, իսկ Մաքսը որպես սուսերներ կուլ տվող:

Մի օր էլ, երբ հունգարացի մի իշխան որոշում է գնալ Աֆրիկա որս անելու, կարծելով, թե միայնակ կձանձրանա, խնդրում է, որ այս երկու հանցակիցներն իրեն ընկերակցեն: Բայց Աֆրիկայում դժբախտությունն է պատուհասում: Տեղաբնկիկ մարդակերները ուտում են հունգար իշխանին, բայց հանցակից ընկերները աճպարարությունների հմուտ գործադրմամբ կարողանում են փրկվել:

Վերադառնալով Եվրոպա՝ նրանք բազում խարդախություններ են կատարում՝ մասնավորապես 1911 թվականին կեղծ «Ջոկոնդա» են վաճառում:

1912 թվականին Ալբանիան անկախություն է հռչակում և երկրի թագավոր է փնտրում: Դիմում են Օսմանյան սուլթանի զարմիկ Հալիմ Էդդինին, որպեսզի նա համաձայնի դառնալ նորաստեղծ պետության միապետ: Բավականին նման լինելով սուլթանի այս զարմիկին՝ Օտտոն հեռագրում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա՝ ազդարարելով իր ժամանումը:

1913 թվականի օգոստոսի 8-ին Օտտոն և Մաքսը մեծ շուքով մտնում են քաղաք: Հաջորդ օրը Օտտոն ելույթ է ունենում՝ հայտարարելով, թե ընդունում է գահը, պատերազմ է հայտարարում Մոնտենեգրոյին և դիմում է երկրի կանանց կամավորությամբ համալրելու իր հարեմը:

1913-ի օգոստոսի 8-ի առավոտյան նա թագադրվում է, կեսօրին հափշտակում է թագավորական գանձարանը, դրա մի մասով «յուղում է» իր անձնական թիկնազորին, իսկ երեկոյան գնում է հարեմի սրահ՝ ընտրելու այն կամավորներին, որոնք ցանկացել էին իր հարճը դառնալ:

1913 թվականի օգոստոսի 15-ի գիշերը հին գվարդիայի գլխավոր հրամանատարը բացահայտում է խաբեությունը (Հալիմ Էդդինը նոր-նոր իմացել էր այն մասին, որ իրեն արդեն թագադրել են, երբ ինքը դեռ տեղ չի հասել): Պալատում տուրուդմփոց է սկսվում, գալիս է գեներալը զինվորականների վաշտով, փնտրում է Օտտսյին և նրան հարեմում է գտնում: Օտտոն իր պահակախմբին է օգնության կանչում՝ հայտարարելով, թե պետական հեղաշրջում է տեղի ունենում, և հրամայում է կալանավորել գեներալին:

Օգոստոսի 16-ին, գիտակցելով, որ այլևս չի կարողանալու իրավիճակի տերը լինել, Օտտոն Մաքսի հետ փախչում է՝ հետը տանելով հարեմի մի քանի աղջկա ու արքայական գանձերի մի մասը: Նրանք անցնում են Իտալիա ու այնտեղ ապրում են՝ շռայլորեն ծախսելով հափշտակած գանձերը: Իսկ երբ փողերը վերջանում են, երկու ընկերները նորից ձեռնամուխ են լինում խարդավանությունների:

Հետագայում նա խաճախ է զվարճանում Ալբանիայի թագավորի համազգեստով հանդիսավոր քայլելով: 1939 թվականին նա ինքնակենսագրական մի գիրք է լույս ընծայում (ինչ խոսք, գիրքն անձամբ չէր գրել, որովհետև ամբողջ կյանքում չէր սովորել գրել): Հայտնի չէ, թե նա պատերազմի ժամանակ ինչ խարդախություններ է արել, հայտնի է միայն, որ պատերազմից հետո բնակվել է Բեռլինում, ապա՝ Համբուգում:

Ալբանիայի վաղանցուկ թագավոր Օտտոն մահացել է 1958 թվականին: Նրա տապանաքարին գրված է.

«Ալբանիայի նախկին թագավոր»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1134 | 0 | 0
Facebook