Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Վաղանցուկ վեհապետեր (2)

17:24, Четверг, 03 Ноября, 2022 года
Վաղանցուկ վեհապետեր (2)

Էդուարդ 5-րդ Անգլիացի (1470 - 1483) – Անգլիայի թագավոր է եղել ընդամենը երկու ամիս: Իր երիտասարդ եղբոր հետ անհետացել է Լոնդոնի Թաուերում բանտարկվելուց հետո (հավանաբար, նրան սպանել են իր հորեղբոր՝ Գլոսթերի դքսի հրամանով, որն Անգլիայի գահին է բազմել Ռիչարդ 3-րդ անունով): Էդուարդը 13 տարեկան է եղել:

Ժաննա Գրեյ (1537 - 1554) – ինը օր եղել է Անգլիայի թագուհի (չթագադրված): Նրան գահընկեց է արել և ավելի ուշ կարգադրել է գլխատել Մարի Թյուդորը: Գլխատվելու ժամանակ Ժաննա Գրեյը եղել է 16 տարեկան:

Ռիչարդ Կրոմվել (1612 - 1712) – Անգլիայի ահեղ դիկտատոր, լորդ պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելի այս որդին նշանակված է եղել հոր ժառանգորդ: Նա հոր պաշտոնը զբաղեցրել է ութ ամիս՝ մինչև 1659 թվականի մայիսի 25-ը, բայց հաստատապես չի ցանկացել այդ պաշտոնում մնալ ու հրաժարական է տվել:

1660-ի 1681 թվականը ճանապարհորդել է Եվրոպայում, մի քանի կեղծանուն է փոխել: 1681-ին վերադարձել է Անգլիա, մահացել է 85 տարեկանում:

Լյուդովիկոս 19-րդ (1775 - 1844) – Ֆրանսիայի թագավոր Կարլ 10-րդը ստիպված է եղել հրաժարվել գահից: Բայց որպեսզի իր թոռը՝ Անրին, դառնա թագավոր, անհրաժեշտ է եղել, որ իր որդի Լյուդովիկոսը հրաժարվի գահաժառանգի իր իրավունքից: Որոշում կայացնելու համար Լյուդովիկոսին 20 րոպե ժամանակ է տրվել: Հենց այդ քսան րոպեն էլ համարվում է Ֆրանսիայի Լյուդովիկոս 19-րդ թագավորի կառավարման ժամանակաշրջանը:

Ավգուստին Առաջին (1783 - 1824) – Նախքան ինքն իրեն Մեսիկայի կայսր հռչակելը (1822-ի հուլիսի 21) նա հայտնի է եղել Մեքսիկայի անկախության համար պայքարի հերոս Ավգուստին դե Իտուրբիդե ի Արամբուրու անվամբ: Նա երկիրը կառավարել է այնպես, ինչպես վարել է ազատագրական պատերազմը՝ բռնապետական եղանակով ու բանտերը նետելով իր ընդդիմախոսներին: Կառավարման այս եղանակն էլ նրան կործանել է: 1823 թվականի մարտի 19-ին նրան ստիպել են հրաժարական տալ, բայց նա պայմանավորվել է հեռանալ երկրից, եթե իրեն նպաստ նշանակվի: Համաձայնությունը կայացել է, և նա մեկնել է Իտալիա, ապա՝ Անգլիա, որտեղ նույնիսկ հուշերի գիրք է հրատարակել: Մեքսիկայից հեռանալուց հետո երկրի կոնգրեսը նրան «դավաճան» է հայտարարել և արգելել է վերադառնալ Մեքսիկա: 1824 թվականի հուլիսի 15-ին, սակայն, Ավգուստինը վերադարձել է Մեքսիկա, որտեղ անմիջապես ձերբակալվել է և գնդակահարվել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1067 | 0 | 0
Facebook