Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Աշնանային թրենդները ինտերիերում - 2022

15:39, Среда, 02 Ноября, 2022 года
Աշնանային թրենդները ինտերիերում - 2022

Հազարամյակներ շարունակ ինտերիեր դիզայնում թրենդները ծառայել են որպես ներքին խաղաղություն գտնելու էսթետիկ միջոցներ։
    
    

Օրինակ՝ չինական ֆենգ շուի գաղափարախոսության մեջ կարևորվում է, որ սենյակի տարածական դիրքավորումը համապատասխանի դեպի սենյակ էներգիայի հոսքին կամ ճապոնական վաբի սաբի գաղափարախոսությունն առաջարկում է ընդունել բնության անկատարելությունները և ապրել դրանց հետ ներդաշնակության մեջ։


     Հռոմեական հակումն օգտագործել բնական գույներ, երկրաչափական նախշեր կապվում է բնությանը մաքսիմալ մոտ լինելու հետ։ Սա էլ հենց այն ապացույցն է, որ շրջակա միջավայրն ունի իր ակամա ազդեցությունը տան ու կյանքի որակի վրա։


     Հենց այս նույն սկզբունքներն էլ շարունակելու են գերակշռել այս աշնան թրենդներում հյուրասենյակի, ճաշասենյակի, ննջասենյակի կահավորման համար։
    
    

1․Մուգ շագանակագույն կահույք

Շագանակագույնի տարբեր երանգները չեն դադարում միշտ լինել գրավիչ։ Սա հենց այն գույնն է, որ գերակշռում է բնության մեջ։ Շագանակագույնի տարբեր երանգներով կահույքի առկայությունը սենյակում ստեղծում է մաքսիմալ բնությանը մոտ հանգիստ միջավայր։ Շագանակագույնը ձերբազատում է սենյակում ճնշվածությունից, ֆորմալ ու սառը միջավայրից։ Այս տիպի ինտերիերներում ցանկանում ես լինել մաքսիմալ հանգիստ, ազատ ու անկաշկանդ, այսպես ասած՝ «տնավարի» ։
    
    

21-րդ դարի թվայնացումն ու սկանդինավյան մինիմալիստական միտումների գերճնշումն այսօր արդեն ստիպում է մարդկանց վերադառնալ ավանդույթներին, որտեղ իրենց զգում են «տաքուկ ու հարմարավետ» ։

2․ 70-ական թթ․ ոճը հետ է գալիս
    
     70-ական թթ․ հանգիստ միջավայրը, բնական գույները նորից կյանքի են կոչվել 2022 թ․։ Այս ոճը հայտնի է 70-ականներին բնորոշ ազատ ոգով ու լավատեսությամբ։ Այն ընդգրկում է տեքստուրաների ու նախշերի էկլեկտիկ միքս, ինչպես օրինակ, կենդանակերպ պրինտները, երկար մանրաթելերով գորգերը, թավշեպատ փափուկ կահույքը, երկրաչափական նախշերը և փափուկ եզրագծերը։ Այս բոլոր առանձնահատկություններին պետք է ակնկալենք, որ կտեսնենք 2022թ․ աշնան թրենդներում։ 70-ականների ինտերիերներն աչքի են ընկնում նաև բիոֆիլ զարգացումներով, որոնք իրենց հայտնիությունն են նաև վայելում ներկայում։ Էկո նյութերի օգտագործումը վկայում է հենց դրա մասին։
    
    

3․ Ծփքերով դեկորներ

Եթե 70-ական թթ․ կա մի աքսեսուար, որը սիրում են բոլորը, ծփքերով աքսեսուարներն են։ Կախվածությունն այս աքսեսուարներից սկսվել է դեռևս աշխարհահռչակ երգիչ Էլվիս Փրեսլիի որպես ռոքնռոլի արքա ասպարեզ գալով։ Ինչպե՞ս բերել Էլվիսից ոգեշնչված թրենդը ձեր տուն։ Սկսե՛ք փոխարինել հին գորգերը ծփքերով գորգերով կամ ձեր բազմոցի վրա ավելացրե՛ք տարբեր տեքստուրաներով բարձեր։ Մեծ պատի հայելիները նույնպես հետաքրքիր դեկորատիվ մոտեցում են։
    
    
    

4․ Շերտավորում

Ամերիկյան ինտերիերներում ընդունված պրակտիկա է այսպես ասած «շերտավորել» բազմոցները, մահճակալները կամ բազկաթոռները բարձերով, ծածկոցներով ու պլեդերով։ Այդպես ստեղծվում է ջերմ ու հարմարավետ միջավայրի իլուզիա, որտեղ ժամանակ անցկացնելը միայն հաճույք է։


    

5․ Վինտաժ ծաղկամաններ

Եվ վերջապես եկեք անդրադառնանք այն վինտաժային ծաղկամաններին, որ միշտ տեսել եք ձեր ինսթագրամի պատին։ Վինտաժային ծաղկամանների գրավչությունը հենց դրանց նախշերի, գույների ու հնեցվածության մեջ է, որ դարձնում է իրենց տեսակով միակն ու անկրկնելին։ Դրանք սենյակին փոխանցում են վիզուալ հետաքրքրություն։ Այս աշնանը թրենդային են կերամիկական հիմքով ու հնեցված տեքստուրաներով ծաղկամանները։
    
     Այսպիսով, ինչպես նկատեցիք, վերը թվարկված բոլոր կետերում կարևորվում է բնականությունն ու բնության մոտ լինելը։ Այս աշնանը գլխավորվում է տունը դարձնել ապահով ու հանգիստ մի ապաստարան, որտեղ կկարողանաք կտրվել առօրյա թոհուբոհից ու լիցքաթափվել։

Источник: ashleyhome.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1089 | 0 | 0
Facebook