Հաճա՜խ կատակի հետևանքները
դառնում են պատիժ,
թո՜ւյլ կամ անողոք,
… նաև կամակոր սրտի գործերը,
Որոնք դառնում են ցա՜վ,
դառնում են բողո՜ք:
Մնում է ասել.
- Դե՜, մնաս բարով, ինձ չհասկացա՜ր,
Ես կատակեցի՜,
Ես ներո՜ւմ եմ քեզ,
բայց չեմ ներում ինձ:
՝
Ներո՜ւմ եմ, չե՛մ ներում,
Ի՞նչ տարբերություն,
Երբ ամեն դեպքում ի՜նքս ինձ համար
Դառնո՜ւմ եմ նախԿին,
Փախչո՜ւմ եմ ինձնից՝
Մի՜շտ մնում ինձ հետ,
Անմիտ գործեր եմ անում սրտիս հետ,
Կատակո՜ւմ,
վիճո՜ւմ,
Բանտարկո՜ւմ,
փրկո՜ւմ,
Վերջի՜ն կառապանի պես հայհոյո՛ւմ նրան
և … մոռանո՜ւմ եմ,
Որ սիրտս քա՜ր չէ, բի՜րտ չէ
ինձ նման:
Մի օր էլ հանկարծ ոտքի՛ կկանգնի
Կասի՜.
- Բա՜ն չհասկացա քո կատակներից,
Անմի՜տ գործերից,
Դե՜, մնաս բարով,
Ես ներո՜ւմ եմ քեզ,
Բա՜յց … չե՛մ ներում ինձ:
Դե ե՜կ առանց սիրտ ապրիր աշխարհում՝
Ո՛չ կատակ արա,
Ո՛չ գործեր բռնիր,
Եվ ո՛չ էլ նայիր կողքիցդ անցնող
կանանց ոտքերի՜ն,
դեկոլտեների՜ն…
(ամենաշա՜տը դրանից է սիրտս կատաղում)
Ես սրտիս ձեռքը կրա՜կն եմ ընկել,
Լուծո՜ւմ եմ գտել՝
Վարձո՛վ տալ նրան,
Կախե՜լ սրտիս տեղը փոքրիկ ցուցանակ
ու գրել վրան.
«Տրվո՜ւմ է վարձով և անժամանակ,
Գի՞նը…ո՛չ մի բան,
Սակայն զգուշացնո՛ւմ եմ
Նեղացկո՜տն է շատ»
Հաճա՜խ կատակի հետևանքները
դառնում են պատիժ,
թո՜ւյլ կամ անողոք,
… նաև դառնում են ցա՜վ,
դառնում են բողո՜ք,
Բայց դե ճի՜շտն ասած սրտի ուզա՜ծը
չանել չի՛ լինի-
Սի՜րտ է կամակոր՝
Կարո՜ղ է վերցնի՜ ու էլ չաշխատի,
Իսկ ա՜յ, ուրիշի մո՜տ
գուցե ամաչի՜,
ձա՜յնն իրեն քաշի…
Մի խոսքո՜վ վարձո՜վ է տրվում
նեղացած մի՛ սիրտ,
Վստահ չգիտե՜մ
Գուցե՜ աշխատի…
Գուցե՜ չաշխատի…