Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Երևանում տեղի կունենա «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» միջազգային համաժողովը

Tech News
Автор:
Tech News
11:34, Понедельник, 03 Октября, 2022 года
Երևանում տեղի կունենա «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» միջազգային համաժողովը

Երևան, Հայաստան, - Նոյեմբերի 8-9-ին Երևանում տեղի կունենա երկօրյա միջազգային ֆինանսական համաժողով, որին կմասնակցեն ներդրողներ, վենչուրային ընկերությունների, ընտանեկան գրասենյակների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների և դեսպանատների ներկայացուցիչներ: «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» խորագրով համաժողովը կազմակերպվում է Orion Worldwide Innovations-ի և BDO Armenia-ի համագործակցությամբ:

Համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար հնարավորությունների ստեղծումը: Միաժամանակ, համաժողովը Թվային Ջուղա ցանցի ակտիվացման կարևոր միջոցառումներից է՝ ի լրումն հայկական ստարտափների համար ներդրումների ներգրավման:

«Երկրների տնտեսական աճը խթանելու գործում այլընտրանքային ներդրումներն էական դեր ունեն և նպաստում են ֆինանսական ներդրումների ներհոսքին դեպի տնտեսություն: Դրանք առավելապես ուղղորդվում են դեպի նորարարությունների ֆինանսավորումը, կազմակերպությունների արդյունավետության բարձրացումը և խթանում ներդրումների կառավարման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը» , - նշել է BDO-ի Գործընկեր, Խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը:

«Տնտեսության այլընտրանքային ֆինանսավորման տեսակներ կարող են լինել մասնավոր կապիտալը, կորպորատիվ վենչուրային կապիտալը, ընտանեկան գրասենյակները: Զարգացած ֆինանսական էկոհամակարգերի ակտիվների կառուցվածքում բանկային վարկային պրոդուկտներից բացի, մեծ դեր ունեն նաև այլընտրանքային ներդրումները, որոնց միջոցով ֆինանսները հոսում են դեպի ստարտափներ, նորարարական նախագծեր՝ խթանելով տնտեսական աճը։ Մեր նպատակներից է, վերոնշյալ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրները զարգացնելով, տնետեսության համար ստեղծել նոր հնարավորություններ» , - նշել է «Orion Worldwide Innovations» -ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

«Orion» -ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

BDO Armenia-ի մասին

«Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ն, «Բի-Դի-Օ Ըքքաունթինգ, Թաքս ընդ Լիգըլ» ՓԲԸ-ն և «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ-ն հանդիսանում են աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային և խորհրդատվական միջազգային ցանցերից մեկի՝ ԲիԴիՕ-ի անդամ։

Ընկերությունը գործում է 164 երկրներում և տարածաշրջաններում, որտեղ 1, 713 գրասենյակներում ավելի քան 95, 000 աշխատակիցներ աշխատում են մեկ նպատակի շուրջ՝ տրամադրել հաճախորդներին բացառիկ ծառայություններ:

Հիմնադրված լինելով 1963 թ.-ին՝ ԲիԴիՕ-ն մուտք է գործել Հայաստան 2010 թ.-ին և կարճ ժամանակում, իր շուրջը համախմբելով պրոֆեսիոնալ մասնագիտական թիմ, հաջողությամբ ընդլայնել է տրամադրվող ծառայությունների ցանկն՝ ապահովելով իր տեղը հայկական շուկայում:

Источник: Orion WI PR Department
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
894 | 0 | 0
Facebook