Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Արժե՛ իմանալ

20:32, Понедельник, 26 Сентября, 2022 года
Արժե՛ իմանալ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության Հռչակագրի ընդունումից 148 տարի անց միայն արդար և ժողովրդավար պետության հավակնություն ունեցող այս երկրի բնիկները, որոնց մենք հնդկացի ենք անվանում, վերջապես քաղաքացիություն են ստացել, իսկ ընտրելու իրավունք նրանց շնորհվել է շատ ավելի ուշ՝ հիշյալ փաստաթղթի ընդունումից172 տարի անց:

«Հնդկացիների քաղաքացիության մասին օրենք» -ը («Indian Citizenship Act», որը նաև հայտնի է «Snyder Act» անվամբ, քանի որ հիշյալ օրենքը ներկայացրել է Հոմեր Պ. Սնիդերը) 1924 թվականի հունիսի 2-ին հրապարակել է ԱՄՆ 30-րդ նախագահ Քալվին Քուլիջը: Դա յուրօրինակ փոխհատուցում է եղել Առաջին աշխարհամարտին ամերիկյան հնդկացիների մասնակցությանը:

Սակայն օրենքն ինքնաբերաբար չի ապահովել հնդկացիների ընտրական իրավունքը, և ԱՄն որոշ նահանգներ մինչև 1948 թվականը շարունակել են արգելել հնդկացիներին մասնակցել ընտրություններին և քվեարկել:

Նկարում՝ ԱՄՆ Նախագահ Քալվին Քուլիջը հնդկացիական Օսայջներ կամ օսաժներ ցեղի ներկայացուցիչների հետ:

Օսաժ ցեղի հնդկացի
Օսաժ ցեղի հնդկացի
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
751 | 0 | 0
Facebook