Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Նախընտրել է մեռնել, քան դավաճանել

15:33, Вторник, 13 Сентября, 2022 года
Նախընտրել է մեռնել, քան դավաճանել

Որպեսզի փրկվի իր քաղաքական հակառակորդներից, որոնք նրան օստրակիզմի էին ենթարկել՝ վտարելով Աթենքից, ականավոր պետական ու քաղաքական գործիչ, մ.թ.ա. 500 – 449 թվականների հույն պարսկական պատերազմների ժամանակաշրջանի զորահրամանատար Թեմիստոկլեսը (մ.թ.ա. 537 – 459 թթ.) երկար դեգերումներից հետո ի վերջո հանգրվանել է իր երկրի թշնամու՝ Պարսից Արտաքսերքսես 1-ին արքայի մոտ:
    
    
Պարսից միապետին քաջ հայտնի է եղել իր թշնամի երկրի այս բոցաշունչ հռետորը, որի գործունեության շնորհիվ հույները հաղթել էին պարսկական բանակին: Պարսից արքան ավելի վաղ նույնիսկ հսկայական գումար (երկու հարյուր տաղանդ, որն հավասար է հինգ հարյուր կիլոգրամ ոսկու) էր խոստացել Թեմիստոկլեսի գլխի համար:

Չնայած հույն գործչի նկատմամբ տածած ատելությանը՝ Արտաքսերքսեսը սիրով է ընդունել նրան. Թեմիստոկլեսին գլխատելու փոխարեն, պարսից արքան որոշել է նրան օգտագործել Հունաստանի ու Աթենքի դեմ հետագա գործողություններում:

-Ես քեզ 200 տաղանդ եմ պարտք, չէ՞ որ դու ինքդ ես քո գլուխն հանձնում ինձ, - կատակել է պարսից տիրակալը:

Իսկ գիշերը երազում երեք անգամ բացականչել է. «Թեմիստոկլեսն իմ բռում է»:

Պարսից արքան հույս է ունեցել, թե համաքաղաքացիներից խիստ վիրավորված Թեմիստոկլեսը կօգնի իրեն հույների դեմ իր պատերազմում: Ականավոր հռետորը համաձայնել է առաջարկին, բայց խնդրել է մեկ տարի ժամանակ պարսկերենը սովորելու համար: Արտաքսերքսեն իր այս նոր, չափազանց արժեքավոր դաշնակցի լիակատար տնօրինությանն է հանձնել մի քանի քաղաք, որպեսզի նա ոչ մի բանի կարիք չունենա: Բայց Թեմիստոկլեսն ամենևին մտադիր չի եղել դավաճանել իր հայրենիքին, և երբ իրեն հատկացված մեկ տարին լրացել է, ու Արտաքսերքսեսը պահանջել է, որ Թեմիստոկլեսը գլխավորի Հունաստանի վրա հարձակվելու պատրաստ պարսկական բանակը, նա թույն է խմել ու մահացել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1008 | 0 | 0
Facebook