Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Գիտե՞ք արդյոք

22:15, Среда, 24 Августа, 2022 года
Գիտե՞ք արդյոք

Գորտերը, իսկապես, աչքերով են որսը կլանում

Գորտերի աչքերը մնացյալ բոլոր արարածների աչքերի նման միայն տեսնելու համար չեն: Բնությունը դրանց նաև սնվելու գործառույթ է շնորհել: Քանի որ այս երկկենցաղներն օժտված չեն կլանելու ունակությամբ, այդ «պարտականությունը» վերապահվել է նրանց աչքերին, որոնք բարձրանում են կենդանու գլխի գագաթին ու սնունդը հրում են բերանի խոռոչի մեջ, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այն կլանել: Ահա թե ինչու են գորտերը թարթում իրենց աչքերը, երբ որևէ բան են կլանում:

***

Չեստնոտ Ռիջ զբոսայգու հավերժական կրակի առեղծվածը չի բացահայտվել

Նյու Յորքի մերձակայքում գտնվող Չեստնոտ Ռիջ զբոսայգու փոքրիկ ջրվեժներից մեկով «վարագուրված» մի «հավերժական» կրակ է անդադար բոցկլտում: Այն մեծ հետաքրքրություն է հարուցել մասնավորապես գիտնականների շրջանում, քանի որ վերջիններս ի զորու չեն բացատրել դրա ծագումը: Կան ընդամենը վարկածներ: Դրանցից մեկն ասում է, թե կրակի աղբյուր գազն այրվող ժայռերից է, բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ վարկածն անհիմն է:

***

Բրազիլիայի ընթերցասեր բանտարկյալների կալանավորման ժամկետները կրճատվում են

Բրազիլիայի օրենքներից մեկը բանտարկյալին հնարավորություն է ընձեռում գիրք կարդալով կրճատել իր բանտարկության տևողությունը: Ամեն կարդացած գրքի համար բանտարկյալի կալանքի ժամկետը կրճատվում է չորս օրով: Բայց կա նաև սահմանափակում. Տարվա ընթացքում 12-ից ավելի կարդացված գրքերի համար բանտարկյալի կալանքի օրերը չեն կրճատվում: Ստացվում է, որ մեկ տարում կալանավորը կարող է իր բանտարկության ժամկետը կրճատել 48 օրով, և այն էլ այն պարագայում, եթե նա կարդացած գրքերից մեկի վերաբերյալ ատենախոսություն գրի:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
755 | 0 | 0
Facebook