Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Ճանապարհ դեպի Չգիտեմ ուր

17:31, Суббота, 20 Августа, 2022 года
Ճանապարհ դեպի Չգիտեմ ուր
    
    

Գազի բալոնի ստուգման լիցենզավորված մարմնի կողմից ստացած փաստաթղթով երեկ առաջին անգամ գնացի լիցքավորման:

Ոչ մի ավտոմեքենա չկար բնական է, որ հերթ էլ չկար:

Մի երիտասարդ մոտեցավ, հարցնում եմ.

- Գազ կա՞, կարո՞ղ եմ լիցքավորել, - (խոսքը հեղուկ գազին է վերաբերում)

- Հա հոպար ջան, կա, ի՞նչքան լցնեմ:

- Մինչև գազի կլապանը փակվի:

Երբ ցանկացավ միացնել խողովակը զարմացա.

- Բա՞ չես ստուգում փաստաթուղթ ունե՞մ, թե՞ չէ:

Ասում է - Ի՞նչիս է պետք, հոպար ջան դու ես երկրից չե՞ս:


    

Մտածում եմ.

1. Եթե ես կա՛մ, երկիրը կա՛ - ուրեմն ԱՅՍ երկրից եմ,

2. Եթե երկիրը կա՛ ու սրա նման գազալցնողնե՜ր կան - ուրեմն ԱՅՍ երկրից չեմ:

3. Եթե 5 ժամ հերթ եմ կանգնել, վճարել 9000 դրամ (դա իմ 2 ամսվա հոսանքի գումարն է) ու թույլտվություն ստացել լիցքավորվելու և այդ փաստաթուղթը բացարձակ արժեք չունի - ուրեմն Ես կա՛մ, բայց երկի՜րը չկա:


    

Եթե Երկիրը չկա - ուրեմն չկա և

1. իմ ամուսնության վկայագիրը

2. իմ ավարտական ատեստատը

3. իմ բարձրագույն կրթության դիպլոմը

4. իմ զինվորական կոչումը

5. իմ մասնավոր պահնորդական գործունեության համար ստացած վկայագիրը

6. կադաստրի կողմից իմ ունեցած սեփականության իրավունքը

և…և…և…


    

մտածմունքների մեջ էի մեկ էլ մի սթափեցնող ձայն.

- Հոպար, լցվեց, 6500 դրամ: Բարի ճանապարհ:


    

Նորից ընկա մտածմունքի մեջ.

«Լավ, որ երկիրը չկա, ես էլ ոչինչ չունեմ, գազն ի՞նչիս էր պետք, ո՞ւր գնամ…»


    

Վերևից ՔՊ-ի ձայնով մեկն ասաց.

- Քշի՜ր, ապագա կա՛, ես ՔՊ-ն եմ:

- ՔՊ-ն ի՞նչ է՝ Քո Պարտքերը:

- Ո՜չ, Քո Պարտականությունները:

Համոզեց:

Սլացա դեպի Երնջաթափ, բայց չհասկացա ի՞նչու, ինձ Երևանն էր պետք՝ Աջափնյակը…


    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1277 | 0 | 0
Facebook