Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Դիրիժորների սրամիտ ու զվարճալի արտահայտություններ

17:19, Суббота, 20 Августа, 2022 года
Դիրիժորների սրամիտ ու զվարճալի արտահայտություններ
    

Եթե իմ կամքով լիներ, ես այս փայտիկն այնպես կգործածեի, որ ձեր օրգանիզմում վերականգնվեր օդի անցանելիությունը:

***

Մինչև խայտառակվելը մնացել է ընդամենը երեք փորձ:

***

Ես ասում եմ՝ շեփորահարնե՛ր, իսկ նրանք, նայի՛ր, գրկախառնվում են, համբուրվում են:

***

Ինչը չի համապատասխանում ուվերտյուրայի տեքստին, ինքներդ նայեք մատներով:

***

Սա ձեզ համար սիմֆոնիկ նվագախումբ չէ, այստեղ խմբի մեջ չես թաքնվի, պետք է մաքուր նվագել:

***

Նվագեք ոչ թե այն, ինչը պահանջում եմ, այլ այն՝ ինչը նոտաներում է գրված:

***

Պետք է նվագել այնպես՝ ասես մի քիչ խմած եք ու ոչ մի տեղ չեք շտապում:

***

Խելքը գլխին նվագախմբերում աչքերը դիրիժորի վրա չեն պլշացնում:

***

Ալտե՛ր, այդ ո՞ւր եք խցկվում: Գոնե մի կարգին բան խցկվեր, ոչ թե ինչ-որ ֆա-դիեզ:

***

Տղե՛րք, դա, ախր, «կկվի ձայներ են» և ոչ թե թշնամական ավիացիայի մոտենալու ձայներ:

***

Մի աչքով նոտային նայեք, իսկ երկու աչքով՝ ինձ:

***

Ինչո՞ւ եք սկսում համառորեն նվագել, երբ ես սկսում եմ դիրիժորություն անել:

***

Կանացի՛ երգչախումբ, երգե՛ք միասին ձեր ուղեղներով:

***

Այս ստեղծագործությունը դուք պարտավոր էիք ներծ ծել ձեր ուսուցչի կաթի հետ:

***

Ձեր ձախ ձեռքն ուժեղ շարժեք, որպեսզի բոլորը մտածեն, թե դուք ողջ եք:

***

Ձեր բբերը լայնացե՛լ են: Փոքրացրե՛ք ձեր բբերը, նվագե՛ք փոքր բբով: Երաժշտության վիճակը կախված է ձեր բբերի վիճակից:

***

Ասացե՛ք ինձ, խնդրո՛ւմ եմ, կոնսերվատորիան ավարտելուց հետո դուք այդպե՞ս եք նվագում: Ես վաղն իսկ կգնամ այնտեղ, կխեղդեմ ռեկտորին և կպահանջեմ, որ ձեզ տրված դիպլոմը ետ վերցնեն:

***

Աղջիկնե՛ր, ձեր ձեռքերի մատերը Շվարցենեգերի ոտերի մատերի նման են:

***

Աղավաղված, սխալ նվագողներին պետք է բանտ նստեցնել, ինչպես բանտ են նստեցնում դրամանենգներին:

***

Բավական է պլշած նայեք ֆլեյտահարուհու դեկոլտեին, այնտեղ նոտաներ չկան, նոտաները ձեր առջևում են:

***

Ահա ես հետևս եմ դարձրել ձեզ, իսկ դուք գուշակեք, թե ինչ ցանկացա դրանով ասել:

***

Այդքան վատ նվագել կարելի է միմյանց անասելի ատելու դեպքում միայն:

***

Շոստակովիչը բռնցքամարտիկ չի եղել, բայց այդպիսի նվագը նրան կհաներ գերեզմանից, ու նա ձեր մռութը կջարդեր:

***

Եվ այդ ո՞ր տխմարն է ձեզ ասել, թե ձեր տեղը բեմի վրա է և ոչ թե շինհրապարակում:

***

Ֆագո՛տ, ներեցե՛ք, այդ որտեղի՞ց հանեցիք այդ ձայները:

***

Այդպիսի սոլոյի համար ես ձեզ կհամբուրեի, բայց, ափսոս, հեռու եք նստած: Ձեզ իմ աշխատասենյակում սպասում եմ վաղն առավոտյան ժոմը 10-ին:

***

Հարվածային գործիքներ նվագողները, չգիտես ինչու, ջանում են իրենց ամենագլխավորն համարել նվագախմբում: Բայց հիշեք՝ նվագախմբում գլխավորը տնօրենն է, երկրորդը՝ ես, իսկ դուք առաջին հարյուրակում եք:

***

Ես այն տպավորությունն ունեմ, թե շեփորում անանցանելիություն է: Դիմե՛ք գինեկոլոգին:

***

Եթե դուք մեկ անգամ էլ այդպես նվագեք, ես բոլորիդ կսպանեմ, կթաղեմ, կնստեմ, հետո նոր նվագախումբ կհավաքեմ:

***

Անուշի՛կս, ձեր դեմքի արտահայտությունն այնպիսին է, որ կարծես, բացի թավջութակից, դուք ձեր ոտերի արանքում ձեր ամբողջ կյանքում ուրիշ ոչինչ չեք պահել:

***

Պետք չէ տավիղն այդպես ծվատել ու շփոթել այն հարբած ամուսնու հետ:

***

Ես գիտեմ, որ դուք բոլորդ ինձ ատում եք: Իսկ հիմա մտածեք, թե ես ձեզ ինչպես պետք է վերաբերվեմ:

***

Երկրորդ տրոմբոն, ես ուզում եմ, որ ձեր թաղմանն այնպես նվագեն, ինչպես հիմա դուք եք նվագում:

***

Ես խոստանում եմ ձեզ աշխատանքի տեղավորել ստորգետնյա անցումում և անձամբ պայմանավորվել ոստիկանների ու բանդիտների հետ, որ ձեզ չդիպչեն: Բայց անցորդների համար պատասխանատվություն չեմ ստանձնում:

***

Արտագրողներին խնդրում եմ՝ ապուշների համար պարտիաները խոշորատառ գրեք:

***

Ավելի լավ կլինի, որ սաքսոֆոնի փոխարեն ձեր ձեռքն առնեք բենզինով աշխատող «Դրուժբա» սղոցը: Ձայնային տարբերություն չկա, բայց սղոցի դեպքում փողը շատ կլինի:

***

Գնացե՛ք տուն և ցավակցություննե՛րս հայտնեք ձեր կնոջը: Ախր ինչպե՞ս կարելի է քնել ռիթմի զգացողությունից այդ աստիճան զուրկ մարդու հետ:

***

Դե ասացե՛ք ինձ, մի՞թե չեք ամաչում: Ավելի լավ կլիներ օդը, քան՝ ադաջիոյի այդ հրաշալի հատվածը փչացնեիք:

***

Այսպիսի յուրաքանչյուր համերգից հետո դուք պիտի եկեղեցի գնաք ու Աստծուց ներողություն խնդրեք:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1263 | 0 | 0
Facebook