Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Ոչինչ հավերժական չէ

14:53, Воскресенье, 07 Августа, 2022 года
Ոչինչ հավերժական չէ

Հռչակավոր դերասան Առնոլդ Շվարցենեգերը մի քանի տարի առաջ այս լուսանկարն էր զետեղել սոցցանցում՝ իր բրոնզաձույլ արձանի տակ պառկած կամ քնած դիրքով և տխրություն պարունակող հետևյալ կարճ նախադասությունն էր գրել. «Ինչպե՜ս են փոխվել ժամանակները»:

Երբ Առնոլդը եղել Կալիֆորնիայի նահանգապետ, անձամբ մասնակցել է մի շքեղ հյուրանոցի բացման արարողությանը: Հյուրանոցի ղեկավարությունն այդ ժամանակ Առնոլդին ասել է.

«Ցանկացած ժամանակ դուք կարող է այցելել մեզ և կենալ հատուկ ձեզ համար մշտապես պահվող համարում»:

Երբ Շվարցենեգեր լքել է նահանգապետի պաշտոնը և այցելել է հյուրանոց, հյուրանոցի ղեկավարությունը հրաժարվել է նրան սենյակ տրամադրել՝ պահանջելով վարձավճար, քանի որ իրենց հյուրանոցը մեծ պահանջարկ է վայելում:

Այդժամ Շվարցենեգերը քնապարկ է բերել ու քնել է իր արձանի տակ՝ բացատրելով, որ ցանկանում է մարդկանց հետևյալը հաղորդել.

«Երբ ես կարևոր պաշտոնի էի, նրանք ինձ միշտ փառաբանում էին, երբ ես կորցրեցի այդ պաշտոնը, նրանք մոռացան իմ մասին և չկատարեցին իրենց խոստումները: Մի՛ հավատացեք ձեր պաշտոններին կամ փողին, մի՛ հավատացեք ձեր ո՛չ ձեր ուժին, ո՛չ կրթվածությանը: Ոչինչ հավերժական չէ»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1170 | 0 | 0
Facebook