Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Ըստ ԱՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պարզաբանման՝ միջոցառումը 2022թ. մարտից ժամանակավորապես դադարեցված է

16:32, Суббота, 16 Июля, 2022 года
Ըստ ԱՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պարզաբանման՝ միջոցառումը 2022թ. մարտից ժամանակավորապես դադարեցված է
    
Տեղադրում ենք ԱՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը ի պատասխան «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնի հուլիսի 4-ի N040722 հարցման՝ կապված 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բնակիչների կողմից ՀՀ տարածքում տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված խախտումներով գումարների փոխհատուցման հետ։
Պարզաբանման մեջ նշված է, որ միջոցառումը 2022թ. մարտ ամսից ժամանակավորապես դադարեցված է՝ կապված Արցախում սահմանային իրադարձությունների հետ, եւ այն կիրականացվի մինչեւ տարեվերջ։
Պետք է արձանագրենք, սակայն, որ խնդիրն այնուամենայնիվ առկա է իր ողջ սրությամբ, եւ ԱՀ կառավարության քայլերը համարժեք չեն տվյալ հարցի մասով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործընթացի ձգձգման հետևանքով ֆինանսական ծանր կացության մեջ են հայտնվել Արցախի բազմաթիվ քաղաքացիներ, մասնավորապես՝ հարուցված են կատարողական վարույթներ, որոնց շրջանակներում քաղաքացիների դրամական հաշիվների վրա կիրառվել են արգելանքներ։ Այս ամենն իր հերթին հանգեցրել է նրանց առօրյա քաղաքացիական շրջանառության իրավունքների սահմանափակումների։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ԱՀ կառավարությանն առաջարկում ենք, որպեսզի առաջնահերթություն տրվի ծանր ֆինանսական իրավիճակում գտնվող քաղաքացիների խնդրի հանգուցալուծմանը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։
Ինչպես նաեւ հրավիրում ենք Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman-ի ուշադրությունը՝ տվյալ խնդրի չլուծման հետեւանքով առաջացած իրավիճակին, որի արդյունքում խախտվել են ԱՀ քաղաքացիների Սահմանադրությամբ եւ այլ նորմատիվ ակտերով ամրագրված իրավունքները։
Источник: Facebook
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1398 | 0 | 0
Facebook