Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Ինչպե՞ս ընտրել անկյունային բազմոց

17:49, Пятница, 15 Июля, 2022 года
Ինչպե՞ս ընտրել անկյունային բազմոց

Մեծ թվով հյուրեր տանն ընդունելու համար ձեր բազմոցը բավարար չէ՞, և հաճա՞խ եք ստիպված լինում օգտագործել ծալվող աթոռներ կամ պարտքով վերցնել հարևանից։ Ուղղակի, փոխարինե՛ք սովորական բազմոցը անկյունայինով, որը բոլոր առումներով աչքի է ընկնում իր հարմարավետությամբ։ Անկյունային բազմոցները կարող են լինել տարբեր չափսերի և ձևերի, ինչպես որ հարմար է սենյակում տեղավորելու համար։


    

Եկե՛ք ծանոթանանք անկյունային բազմոցների «բարդ լեզվին»

Ամերիկյան անկյունային բազմոցները հիմնականում լինում են մոդուլային։ Իսկ ի՞նչ է սա նշանակում։ Մոդուլային բազմոցները հնարավորություն են տալիս հավաքել հենց այն անկյունային բազմոցի չափսը, որն ամենից համապատասխանն է սենյակին։ Երկու տարածված հապավումներ գոյություն ունեն, որոնց հաճախակի կհանդիպեք անկյունային բազմոցի նկարագրություններում։ Դրանք են աջակողմյան հատված (RAF-right-arm facing) և ձախակողմյան հատված (LAF-left-arm facing): Երբ դեմքով կանգնած եք բազմոցին, ձեզնից աջ միշտ համարվում է աջակողմյան հատվածը, իսկ ձախ՝ ձախակողմյան հատվածը։ Հիմնականում ամերիկյան անկյունային բազմոցները բաղկացած են լինում աջակողմյան և ձախակողմյան բազմոցային հատվածներից, անկյունային կիսաբազմոցից, անթև երկտեղ բազմոցից և պուֆից։ Մյուս մասերն են անկյունակները, անթև բազկաթոռային հատվածը կամ ռեքլայներ-բազմոցները։ Անկյունակը, օրինակ, օգտագործվում է անկյունային բազմոցին կցելու այնպիսի հատվածներ, ինչպիսին են երկտեղ հատվածը կամ անթև բազկաթոռը։ Ռեքլայներ մեխանիզմ ունեցող անկյունային բազմոցներն էլ ունենում են ներկառուցված կողասեղաններ կամ գզրոցներ։ Այս հիմնական տեղեկատվությանը տիրապետելուց հետո իհարկե, ավելի հեշտ է հիմա անցնել անկյունային բազմոց ընտրելուն։


    

Չափագրե՛ք սենյակը

Նախքան կահույքի սրահ այցելելը, անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղ եք ցանկանում տեղադրել անկյունային բազմոցը․ պատի երկայնքո՞վ, սենյակի մեջտեղո՞ւմ կամ անկյունո՞ւմ։ Չափագրե՛ք հենց այն հատվածը, որտեղ լինելու է անկյունային բազմոցը կամ դիմե՛ք մեր ինտերիեր դիզայներին, որն անվճար կանի ամբողջը, ինչ կապված է չափագրման հետ։ Չափագրելիս կարևոր է հաշվի առնել սենյակում ազատ տեղաշարժման հնարավորությունը, որից հետո էլ կարևոր է նաև ուշադրություն դարձնել նստատեղերին։ Խորը նստատեղերը հարմար են բարձրահասակ մարդկանց, իսկ կոշտ ետնամասով կոշտ նստատեղերը ցածրահասակների կամ նրանց համար, ովքեր դժվարանում են վեր կենալ բազմոցից։

Որոշե՛ք, թե ինչ եք ցանկանում տեսնել հյուրասենյակում

Նախապես որոշե՛ք, թե ինչպես եք կահավորելու հյուրասենյակը։ Ո՞րն է ձեր սիրելի ոճը։ Ոճերն այնքան բազմազան են՝ ժամանակակիցից մինչև ամերիկյան ավանդական ոճ։ Ի՞նչ կտոր եք նախընտրում։ Օրինակ, եթե տանը կան փոքրիկներ և ընտանի կենդանիներ, նախընտրելի է, որ կտորը լինի բծակայուն։ Տենչո՞ւմ եք հյուրասենյակում ունենալ նաև դեկորատիվ լուծումներ։ Այս պարագայում ձեր անկյունային բազմոցը կարող է ունենալ դեկորատիվ մեխիկների, գմբեթաձև ոտքերի, օղակակարի դիզայնը։ Կոնֆիգուրացիաները նույնպես կարևոր են։ Անգլերեն L-ձև անկյունային բազմոցները հոյակապ են հեռուստացույց դիտելու համար, իսկ անգլերեն U-ձև անկյունայինները հրաշալի տեղ են հատկացնում մեծ թվով հյուրեր ընդունելու համար։

Կարիք ունե՞ք ճկունության

Ամերիկյան անկյունային բազմոցները հնարավորություն են տալիս շուռ տալ նստատեղերի բարձիկները, և հավասարապես օգտագործել նստատեղերի երկու կողմերն էլ։ Մոդուլային անկյունային բազմոցները թույլատրում են ընտրել հենց այն հատվածները, որոնք հավանում եք և համապատասխանում են սենյակի չափսերին ու ոճին։

Հավելյալ լուծումնե՞ր

Երբ փնտրում եք ռեքլայներ մեխանիզմով անկյունային բազմոցներ, ճշտե՛ք, թե որ մասերն ունեն բացվող մեխանիզմ։ Սովորաբար ծայրերի երկու բազմոցային հատվածներն էլ ունենում են բացվող մեխանիզմներ։ Սա բավականին լավ խնայողություն է փոքր սենյակների համար, եթե առանձին ռեքլայներ-բազկաթոռների համար տեղ չի մնում սենյակում։ Պուֆերին կարող եք օգտագործել որպես հավելյալ նստատեղ։ Ուշադրություն դարձրե՛ք, որ անպայման լինեն ներկառուցված գզրոցներ, որոնք ուղղակի փրկություն են ձեռքի տակ եղած մանր-մունր իրերը պահելու համար։

Վիզուալ պատկերացրե՛ք ինտերիերը

Նախքան վերջնական որոշում կայացնելը, անհրաժեշտ է հասկանալ, թե արդյոք ընտրված անկյունային բազմոցը լիովին համապատասխան է ձեր ապրելաոճին, ձեր ու ձեր ընտանիքի պահանջներին։ Արդյո՞ք անկյունային բազմոցը չի ծանրացնում սենյակի էներգիան։ Արդյո՞ք կտորի գույնը համապատասխանում է սենյակի կահավորանքին։ Հաճախ մեկ ակցենտային երանգի ավելացումն էլ կարող է ամբողջովին փոխել սենյակում տրամադրությունը։

Հաշվի առնելով այս խորհուրդները՝ մի փոքր հետազոտե՛ք բոլոր հնարավոր տարբերակները, իսկ եթե չկողմնորոշվե՛ք, կարող եք դիմել մեր դիզայներին։

Источник: ashleyhome.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1201 | 0 | 0
Facebook