Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

«Լավ դիզայների հետ խնայում են և՛ ժամանակ, և՛ ֆինանսներ», - Անի Սահակյան

15:38, Четверг, 02 Июня, 2022 года
«Լավ դիզայների հետ խնայում են և՛ ժամանակ, և՛ ֆինանսներ», - Անի Սահակյան

Մայիսը Ashley Homestore-ում կրկնակի տոն է։ Նախ մայիսի 1-ին տոնում ենք աշխատանքի օրը, իսկ մայիսի 29 –ին ինտերիեր դիզայներների միջազգային օրն է։ Այս առիթները մենք բաց թողնել չէինք կարող, ուստի որոշել ենք լուսաբանել մեր ինտերիեր դիզայներների ու մյուս աշխատակիցների հաջողությունները։ Այդ պատճառով էլ մայիսը հայտարարում ենք #Ashleyհաջողություն մարաթոնի մեկնարկը, որի շրջանակներում կլուսաբանենք մեր աշխատակիցների՝ ընկերությունում անցած ճանապարհն ու հաջողությունները։ Առաջինը հարցազրույց ենք ունեցել մեր ինտերիեր դիզայներ Անի Սահակյանի հետ, որը կիսվում է իր մասնագիտական փորձով և տարբեր հաճախորդների հետ աշխատելու փորձառությամբ։

1․Ինչպե՞ս ընտրեցիր ինտերիեր դիզայների մասնագիտությունը և ինչո՞ւ։

Ես չեմ ընտրել այս մասնագիտությունը։ Շատ պատահական կերպով ընդունվել եմ այդ ֆակուլտետ, հետո տարիների ընթացքում շատ սիրել եմ մասնագիտությունս։ Եթե հետ գնանք, ու մասնագիտություն ընտրելու հնարավորություն տրվի ինձ, ես, այս անգամ գիտակցելով, նորից կընտրեմ դիզայնի ոլորտը։

2․ Քանի՞ տարի է՝ աշխատում ես այս ոլորտում։

2014 թվականին ավարտել եմ համալսարանը և 2015-ից աշխատել եմ ինտերիեր դիզայնի հետ կապված տարբեր ոլորտներում։ Արդեն 3 տարի է, որ ընդհանուր նախագծեր եմ անում։ Ashley Homestore-ի ֆանտաստիկ թիմին միացել եմ 2019 թվականին և մինչ օրս էլ շարունակում եմ աշխատել լավագույն հաճախորդների հետ։

3․ Ինչի՞ց ես ամենից շատ ոգեշնչվում։

Կարծում եմ ստեղծագործ մարդը ամեն մանրուքից էլ կարող է ոգեշնչվել, բայց այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ ավելի շատ եմ ուզում աշխատել, երբ հաճախորդիս ժպիտն ու ուրախ աչքերն եմ տեսնում դիզայնի վերջնական տարբերակը տեսնելուց հետո։ Երևի այո, հաճախորդի գոհունակությունը գլխավոր ոգևորիչ ուժերից մեկն է։
    
    

4․ Ի՞նչ է ինտերիեր դիզայնը։ Կարո՞ղ ես սահմանել։

Ֆունկցիոնալ, հարմարավետ և իհարկե, գեղեցիկ միջավայրի ստեղծումը։

5․ Ինչ է կարևոր իմանալ նախքան նոր նախագծի հետ աշխատել սկսելը և ինչի՞ն ես առաջինը ուշադրություն դարձնում նոր նախագծում։

Իմ կարծիքով՝ առաջնային է հասկանալ հաճախորդի նախասիրությունները, պատկերացումները, և ոչ միայն իր, այլ նաև իր ընտանիքի անդամների կամ աշխատակիցների։ Սկզբում միշտ ուշադրություն եմ դարձնում աշխարհագրական դիրքին, հետո որպես ինչ է ծառայելու տվյալ նախագիծը։ Հենց այս երկուսն էլ օգնում են հասկանալ տարածքի նպատակը ու ընտրել տեղին կահույք, աքսեսուարներ, պատի գույներ։
    
    

6․Կան կոնկրետ հարցեր, որ միշտ օգնում են քեզ հասկանալ հաճախորդի նախասիրությունները, և արդյոք պատասխանները օգնում են որոշում կայացնելիս։

Իհարկե, կան, բայց մեծամասամբ հաճախորդները շատ փոփոխական բաներ են ընտրում։ Նախագծի սկզբում այլ պատկերացումներ են ունենում, ընթացքից շատ շատ փոխվում են։ Այդտեղ է, որ մենք՝ դիզայներներս պետք է օգնենք ճիշտ ընտրություններ կատարել։ Իհարկե, կան հաճախորդներ, որ լիարժեք գիտեն՝ ինչ են ուզում ստանալ արդյունքում։

7․Էսթետիկա՞, թե ֆունկցիոնալություն։ Եղե՞լ է, որ մեկը մյուսին խանգարեն։

Միանշանակ ֆունկցիոնալ։ Ճիշտ ֆունկցիոնալ նախագիծը ոչ էսթետիկ չի կարող լինել, հետևաբար չի էլ կարող խանգարել։ Հենց Ashley Homestore-ում էլ միշտ շեշտը դրվում է առաջնահերթ հարմարավետության վրա։ Ashley Homestore-ի յուրաքանչյուր կահույքի կտոր առանձնանում է իր պրակտիկությամբ։
    
    

8․Ո՞ր ոճն են հիմնականում այսօր նախընտրում։

Ինչպես և կյանքում, ինտերիերում նույնպես մարդիկ շատ բազմազան նախասիրություններ ունեն։ Ընդունված է կարծել, որ Հայաստանում դեռ նախընտրում են խիստ դասականը և ոչ մի շեղում դրանից։ Բայց ոչ, վերջին տարիներին հայ հանրության շրջանում կահույքի ընտրության հարցում նույնպես նկատվում է փոփոխություն դեպի պարզը, անմիջականը ու թեթևը։ Իսկ այս երեք ածականները երևի թե լավագույնս ներկայացնում են լոֆթ և ամերիկյան քանթրի ոճերը։

9․Որքա՞ն է տևում մոտավոր մեկ նախագիծը, օր՝ 50քմ բնակարանի համար

Այնքան տարբեր են ժամկետները։ 1 ամսից մինչև 1 տարի։ Ավելի քիչ կամ ավելի երկար ժամկետներով նախագիծ դեռ չեմ ունեցել։ Այսպես ասեմ, ժամանակը կախված է հենց տարածքի չափսերից, դրված առաջադրանքի բարդությունից, կահույքի ու ինտերիեր աքսեսուարների հասանելիությունից։
    
    

10․Ո՞րն է քո ամենասիրելի ոճը։

Իրականում բոլոր ոճերն էլ ինձ համար առանձնահատուկ են։ Բայց, որպես ամենասիրելի երևի կնշեմ լոֆթ ոճը։ Քանի որ ես սիրում եմ մետաղի ընդգրկումը ինտերիերի մեջ, այդ պատճառով կառանձնացնեմ լոֆթը։Ներկայումս այս ոճի տարածքները շատ նորաձև են։ Լոֆթ ոճում առանձնահատուկ դեր ունեն դետալները, ինչը գործարանային անցյալի հետևանք է։ Դրանք են աստիճանները, զանազան խողովակները, օդափոխման համակարգերը և այլն։
    
     11․ Կա՞ կահույք ու ինտերիեր աքսեսուարներ, որոնք դու շատ ես հավանում ու միշտ խորհուրդ ես տալիս հաճախորդներին։

Որքան էլ դիզայների ձեռագիրը նկատելի է ինտերիերում, միևնույն է այն առաջին հերթին պետք է բնութագրի տան տիրոջը։ Լինում է, որ չափսերի կամ գույների առումով խորհուրդ եմ տալիս ալտերնատիվ տարբերակներ, բայց երբեք չեմ պարտադրում։
    
    

12․ Ի՞նչ ես միշտ խորհուրդ տալիս նրանց, ովքեր ցանկանում են ինքնուրույն զբաղվել իրենց ինտերիեր դիզայնով։


    

Իհարկե, նախընտրելի է դիմել դիզայների օգնությանը ճշգրիտ չափսերով կահավորելու համար, քանի որ նաև լավ մասնագետի հետ խնայում են և՛ ժամանակը, և՛ ֆինանսները։ Այնուամենայնիվ, եթե ցանկանում են ինքնուրույն զբաղվել, խորհուրդ եմ տալիս լսել իրենց սրտին և ընտրել այնպիսի կահույք, որը բնութագրում է իրենց անհատականությունը։

Источник: ashleyhome.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1214 | 0 | 0
Facebook