Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Բիբլոս Բանկը Ազգային գրադարանին նվիրաբերեց երեխաների բուժմանն ուղղված նվիրատվության դիմաց ստացած 1872 թ․ հրատարակության գիրքը

12:37, Среда, 01 Июня, 2022 года
Բիբլոս Բանկը Ազգային գրադարանին նվիրաբերեց երեխաների բուժմանն ուղղված նվիրատվության դիմաց ստացած 1872 թ․ հրատարակության գիրքը
    
    

Հունիսի 1-ին Բիբլոս Բանկ Արմենիան, ի դեմս գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի, Հայաստանի ազգային գրադարանին նվիրաբերեց 1872 թվականին հրատարակված Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ճաշոց գիրքը։

Միջոցառումը խորհրդանշական էր՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, քանի որ Բիբլոս Բանկ Արմենիան գիրքը ձեռք էր բերել City of Smile (Ժպիտների քաղաք) հիմնադրամի՝ 2021թ․ դեկտեմբերին կայցած բարեգործական ընթրիքին արված նվիրատվության դիմաց, որն ամբողջությամբ ուղղվել է քաղցկեղի դեմ պայքարող երեխաների բուժմանը։

«Երեխաների բուժմանն աջակցող նախագծերը մշտապես ներառված են մեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում։ Այսօր էլ մեծ սիրով նվիրում ենք այս գիրքը Հայաստանի ազգային գրադարանին որպես շարունակություն երեխաների աջակցությանն ուղղված մեր գործունեության», -նշեց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Ճաշոց Գիրք Հայաստանյաց Եկեղեցոց» անվանմամբ 782 էջանոց գիրքը, որ պատկանել է նշանավոր հայագետ և արևելագետ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Երվանդ Տեր-Մինասյանին, բարեգործական ընթրիքի համար հիմնադրամին էր տրամադրել նրա ծոռնուհին՝ երաժիշտ ջութակահար Սոնա Ազարյանը, ով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է հանդիսանում։

Գրադարանի համար գրքի կարևորության մասին խոսեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, վստահեցնելով, որ այն իր արժանի տեղը կգտնի ՀԱԳ Անձեռնմխելի գրականության բաժնի հավաքածուներում։

Գիրքը «Ճաշոց» է կոչվել, քանի որ նախատեսված է հիմնականում ճաշի ժամերգության ընթացքում կարդալու համար: Սա գրքի երկրորդ հրատարակությունն է։ Առաջին անգամ գիրքը տպագրվել է 1686թ.-ին Վենետիկում, իսկ երկրորդ անգամ՝ 1872թ-ին Էջմիածնում:

Հայաստանի ազգային գրադարանին նվիրաբերված այս գրքին յուրահատկություն և հավելյալ արժեք է հաղորդում Երվանդ Տեր-Մինասյանի կողմից արված մակագրության առկայությունը։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1528 | 0 | 0
Facebook