Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Ալյոխինն արտասովոր հիշողություն է ունեցել

23:09, Четверг, 26 Мая, 2022 года
Ալյոխինն արտասովոր հիշողություն է ունեցել

Շախմատի աշխարհի չորրորդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի արտասովոր հիշողության մասին է վկայում Մոսկվայի կինոստուդիաներից մեկում, որտեղ ապագա չեմպիոնն աշխատելիս է եղել, 1919 թվականին տեղի ունեցած դեպքը:

Կինոստուդիայի շքամուտքի նախասրահ է մտել մի տղամարդ ու խնդրել է կանչել ուսումնական մասի աշխատողներից ինչ-որ մեկին:

-Լսում եմ ձեզ, քաղաքացի Պոլուէկտով, - արձագանքել է Ալյոխինը:

-Մի՞թե մենք իրար ծանոթ ենք, - զարմացել է այցելուն:

-Չորս ամիս առաջ, - ժպտալով պատասխանել է Ալյոխինը, - Ֆերեյնի դեղատանը, բժիշկ Զասեդատելևայի դեղատոմսով, ձեր վեցամյա դստեր համար, որի կոկորդն էր բորվոքվել, դուք դեղ պատվիրեցիք: Ես հերթ էի կանգնած և պատահաբար լսեցի ձեր խոսակցությունը դեղագործի հետ:

Պոլուէկտովն ապուշ է կտրել:

-Այդ ժամանակ դուք եղջյուրային շրջանակով պենսնե էիք կրում, - շարունակել է Ալյոխինը: - Ձեր ձախ կողմի գրպանից հանեցիք կոկորդիլոսի կաշվից մի գորշավուն դրամապանակ և դրա միջից …

Ալյոխինը խոսքը չի հասցրել ավարտել, երբ վախեցած այցելուն դուրս է վազել ու այլևս երբեք չի հայտնվել այդ ստուդիայում:

***

Մի անգամ Ալյոխինը պատահաբար լսում է միլիցիայի վարչության հերթապահի խոսակցությունը բերման ենթարկվածի հետ, որը ներկայացել էր որպես Իվան Տիխոնովիչ Բոդրով:

-Ձեր ազգանունն ի՞նչ է, - միջամտել է Ալյոխինը:

-Բոդրով, - կրկնել է բերման ենթարկվածը: - Ի՞նչ եք ասում:

-Դուք Բոդրովը չեք, դուք Օռլովն եք, - ճշտել է Ալյոխինը: - Եվ ոչ թե Իվան Տիխոնովիչ, այլ Իվան Տիմոֆեևիչ: Երկու տարի առաջ զինկոմիսարիատում, որտեղ ես ձեզ առաջին անգամ հանդիպեցի, դուք ներկայացաք Իվան Տիմոֆեևիչ Օռլով: Ձեր կրծքից կախված էր ոսկեջրած փոքրիկ խաչ՝ սպիտակ մետաղից բարակ շղթայով, իսկ խաչի տակից ոչ մեծ խալ էր երևում:

Հանցագործը շշմել է ու քարացել: Երբ հերթապահն արձակել է նրա վերնաշապիկի կոճակը, բոլորը տեսել են խալն ու շղթայից կախված խաչը: Շուտով հետաքննությունը պարզել է, որ այդ մարդը իսկապես Օրլովն է՝ բանտից փախած կրկնահանցագործը:

Ավազակի բախտը, անշուշտ, չի բերել, որ ճակատագիրն իրեն հանդիպեցրել է արտասովոր հիշողության տեր մեծ շախմատիստին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1467 | 0 | 0
Facebook