Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովում քննարկվող գլխավոր թեմաներից մեկը միաձուլումներն են

Tech News
Автор:
Tech News
12:04, Вторник, 24 Мая, 2022 года
Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովում քննարկվող գլխավոր թեմաներից մեկը միաձուլումներն են

Երևան, Հայաստան, - Հունիսի 22-ին Երևանում կայանալիք Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը կքննարկի 5 գլխավոր թեմա, այդ թվում՝ ոլորտի ամենաարդիական հարցերից մեկը. «Ձեռքբերումները և միաձուլումները (M&A), որպես հայկական ստարտափ էկոհամակարգի աճի և հասունացման արագացման միջոց»:

Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու դրա շուրջ համախմբված գործընկերները նպատակ են դրել M&A-ի միջոցով համաշխարհային ազդեցության հասնել, նպաստել Հայաստանի ՀՆԱ-ի աճին, հաջողության մոդել ստեղծել զարգացող մյուս շուկաների համար: Բարձր ներուժ ունեցող հայկական ստարտափ էկոհամակարգում գրանցված են շուրջ 2500 ընկերություններ, որոնք լավ հիմք են շուկայի համախմբման և ավելի շատ «միաեղջյուր» (unicorn) ընկերություններ ստեղծելու համար: Միաձուլված կամ խոշորացած ընկերություններն ավելի մրցունակ կարող են լինել համաշխարհային շուկայում:

Հարցի վերաբերյալ «Adobe -Երևանի» Տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանը կներկայացնի համաշխարհային այս հսկայի արագ աճի փորձը՝ M&A-ի միջոցով: «Adobe» -ն սպառողական ծրագրերի համաշխարհային բրենդ է: Ընկերության ամենահայտնի պրոդուկտներն են Photoshop-ը, Acrobat-ը, Creative Cloud-ը: Տասնամյակների ընթացքում «Adobe» -ն ձեռքբերման միջոցով ինտեգրել է բազմաթիվ ընկերությունների, որոնք ընդլայնել են ընկերության պորտֆելը՝ նոր շուկաներում մրցակցելու, թվային մեդիա ու թվային մարքեթինգային բիզնեսներն արագացնելու հնարավորություն տալով: Միաձուլումների և ձեռքբերումների թեմայով իրենց դիտարկումները կներկայացնեն նաև աշխարհի առաջատար այլ ընկերություննների ներկայացուցիչներ. «EY -Հայաստանի» Հարկային ծառայությունների տնօրեն Կամո Կարապետյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը և այլն:

Պանելային քննարկումից անմիջապես հետո կբացվի M&A Fair (տոնավաճառ) ՝ «Նպաստել հայկական շուկայի աճին» խորագրով: BAJ Accelerator ծրագրի անդամ հայկական ընկերությունները կներկայանան միաձուլումների և ձեռքբերումների իրենց պլաններով:

«Orion» -ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Источник: Orion WI PR Department
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1225 | 0 | 0
Facebook