Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Բժիշկը խորամանկել է, որպեսզի կարողանա կամակոր զորապետի կյանքը փրկել

20:49, Вторник, 26 Апреля, 2022 года
Բժիշկը խորամանկել է, որպեսզի կարողանա կամակոր զորապետի կյանքը փրկել

Աբբասյան խալիֆայության կազմի մեջ մտնող Հարավային Միջագետքում 869 թվականին բռնկվել է Զինջեյների (այդ ժամանակներում սևամորթ ստրուկներին «զինջեյ» են անվանել) ապստամբությունը: Մարտերից մեկի ժամանակ Կիրտաս անունով մի զինջեյ նետահարել է ապստամբների դեմ խալիֆայության գործողությունները ղեկավարող զորապետ Աբու Ահմադ ալ-Մուվաֆակին:

Նետը խոցել է զորավարի պտուկը, և երբ նրան մարտի դաշտից հեռացրել են, նա հազիվ է շնչել: Նետը կարողացել են հանել, բայց ծայրակալը մնացել է վերքի մեջ: Շուտով վերքն սկսել է թարախակալել, և ուռուցք է գոյացել: Ալ-Մուվաֆակը մահվան եզրին է եղել: Բոլոր բժիշկներն ասել են, որ պետք է ուռուցքը վիրահատել, բայց զորավարը թույլ չի տվել, որ այդ բանն արվի: Այդժամ բժիշկներն ալ-Մութադիդ խալիֆին ասել են, որ եթե ուռուցքը չվիրահատվի, թարախը մարմնի խորքը կներթափանցի ու զորավարին կսպանի: Ալ-Մութադիդը բժիշկներին հանձնարարել է մի որևէ խորամանկ միջոցի դիմել՝ խոստանալով, որ նրանց կպաշտպանի ալ-Մուվաֆակի զայրույթից:

Այդժամ բժիշկներից մեկն իր աջ ձեռքի բութ մատի եղունգը թողել է այնքան երկարի, որ դրա տակ հնարավոր է եղել դանակի սայր թաքցնել, և, գալով ալ-Մուվաֆակի մոտ, նրանից թույտվություն է խնդրել շոշափել թարախակալված ուռուցքն ու տեսնել, թե ինչ է տեղի ունենում: Ալ-Մուվաֆակը նրան ասել է. «Գուցե դու ուզում ես ճղե՞լ ուռուցքը»: Բժիշկը ցույց է տվել իր ձեռքը՝ ասելով. «Ես ինչպե՞ս կարող եմ ճղել ուռուցքը, եթե ձեռքումս դանակ չկա»: Այդժամ ալ-Մուվաֆակը նրան թույլ է տվել շոշափել թարախակալված ուռուցքը, և բժիշկը եղունգի տակ թաքցված սայրով այնպես արագ ու հմտորեն է կտրել թարախակույտը, որ նետի ծայրակալն ընկել է, ու մեծ քանակությամբ թարախ է արտահոսել: Այս անակնկալ վիրահատությունը սկզբում վախեցրել է ալ- Մուվաֆակին, բայց, թարախից ազատումը նրան թեթևություն է պարգևել, և նա իր մարմնում ուժերի հորդում է զգացել: Զորապետը բժշկին պարգևատրել է ու թույլ է տվել, որ բուժումը նա շարունակի մինչև իր լիակատար ապաքինումը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1600 | 0 | 0
Facebook